«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը

Գործող վարչախմբի կողմից ազգային դիմագիծ և արժանապատվություն, քաղաքական տարբերվող հայացքներ ունեցող գիտնականների և մանկավարժների հանդեպ ճնշումներն ու սահմանափակումները նորություն չեն։ Բազմաթիվ դասախոսներ հեռացվել են բուհերից` առանց հիմնավորումների։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը վերջին … Read more

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդել Ազիզ Կոնսովայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ … Read more

«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզում մասնակցել է «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողով+4» (Transforming Education Summit +4) բարձր մակարդակի միջոցառմանը, որի առանցքում ճգնաժամային իրավիճակներում կրթության շարունակականության, ինչպես նաև հակամարտություններից, բնական աղետներից, տեղահանությունից և այլ արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների համար անվտանգ և որակյալ կրթության հասանելիության հարցերն էին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Միջոցառման շրջանակում Ժաննա Անդրեասյանը մասնակցել է … Read more

Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը. մամուլիս ասուլիս

Գործարկվել է քոլեջներ ընդունելության նոր կարգը, և ըստ այդմ՝ այսօր առավոտյան ժամը 9-ից մեկնարկել է ընդունելության գործընթացը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված քոլեջների ընդունելության նոր կարգին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: Ներդրվել է հայտագրման պարզ գործընթաց Կրթությանը վերաբերող … Read more

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն քննարկել են համագործակցության հեռանկարները

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է … Read more

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն

Փարիզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Hôtel Drouot աճուրդային կենտրոն և հանդիպել կառույցի նախագահ Ալեքսանդր Ժիքելոյի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել … Read more

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. հանդիպում Էլեոնոր Կարուայի հետ

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ … Read more

Կրթության բարեփոխումներն իրական արժեք են ստանում, երբ հասնում են դասարան․ Արաքսիա Սվաջյան

«Կրթության բարեփոխումներն իրական արժեք են ստանում, երբ հասնում են դասարան։ Ժամանակակից կրթությունը պահանջում է, որ դպրոցներն արձագանքեն ոչ միայն երեխաների կրթական, այլև նրանց հուզական և սոցիալական զարգացման կարիքներին։ Մեր խնդիրն է առավել զգայուն և խոցելի երեխաներին նախապատրաստել տարբեր մարտահրավերների դիմակայմանը։ Հաշվի առնելով ուսումնական հաստատությունների կարևոր դերակատարումը երեխաների հոգեսոցիալական զարգացման և տոկունության ձևավորման հարցում՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական … Read more

ԵՊՀ ռեկտորը ծանուցել է, որ այլևս դադարելու եմ դասավանդել •

Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում։ Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել բուն դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառում։Հակառակ մեծ … Read more