Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում հնչել են կրակոցներ, մեկ զոհ կա։ Դեպքի հանգամանքները պարզվում են։  

Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորներ կան

Այսօր Երեւանում կրկին կրակոցներ են հնչել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։ Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։ «Պարզվել է, որ Սիսավան փողոցում վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև … Read more