Ի՞նչ է իրականում պատահել Ազատ գյուղի զինվորական կացարանում, ի՞նչ դեպքեր են նախորդել ողբերգությանը

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործը չի դադարում գտնվել հանրային ուշադրության կենտրոնում՝ առանցքային նշանակություն ունենալով հայկական զինված ուժերում տիրող բարքերին գնահատական տալու առումով։ Հանրությունն ուշի ուշով սպասում է գործի քննության ավարտին՝ պարզելու համար, թե ի վերջո ինչ առեղծվածային իրադարձությունների հետևանքով 15 նորաթուխ երիտասարդներ մեկ ակնթարթում զրկվեցին կյանքից։ Գործով տուժածների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը … Read more

ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում •

Բալթյան օդային պարեկային առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել Լիտվայի կենտրոնական Կայսիադորիսի շրջանում, հաղորդել են լիտվական լրատվամիջոցները՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնին։ «Անօդաչու թռչող սարքը մտել է Լիտվա ենթադրաբար Բելառուսի տարածքից և ուղղվել դեպի երկրի արևմտյան մասը։ Այն խոցվել է Շյաուլյայի ավիաբազայում տեղակայված Eurofighter-ի իտալացի օդաչուների կողմից», – ասվում … Read more

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ուրիշ փառատոներ էլ կան՝ մենակ «գաթայինը» չի •

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը` Ադրբեջանի իշխանության հետ սինխրոն, որոշել է հայ ժողովրդին ծաղրուծանակի ենթարկել: Եկեղեցու տաղավար տոներից գլխավորի՝ Սուրբ խաչի օրը հեծանվավազքի մրցույթ անցկացրին ու մայրաքաղաքն այնպես էին փակել, որ մարդիկ չէին կարողանում եկեղեցի եւ գերեզմանոց այցելել, իսկ սեպտեմբերի 19-ին` Արցախի հայաթափման օրը, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, Արցախն է հայաթափվել, Հայաստանի մի քանի համայնքում իշխանությունը … Read more

Փառատոններ, քեֆ-ուրախություններ հենց սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը •

Սեպտեմբերի 19-ին Արցախի բռնի տեղահանության օրը, երբ հարյուրավոր մարդիկ զոհվեցին, Հայաստանում փառատոնների, մշակութային միջոցառումների և համերգների օր է հայտարարվել: Փաշինյանական ռեժիմը ոչ միայն կտոր-կտոր տարածքներ է հանձնում Ադրբեջանին, Տիգրանաշենը Քյարքի անվանում, և Արցախի էջը փակված համարում, այլև անարգում ու ծաղրում է մարդկանց վիշտը: Ադրբեջանական իշխանության հետ միացած՝ հայ մարդկանց անարգանքի են ենթարկում: Մենք տեղեկացանք, որ … Read more

Ֆրանսիայում երկաթուղային վթարի հավանական պատճառ ոստիկանությունը համարում է դիվերսիան. Լուսանկար

Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածում է, որ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառը կարող է դիվերսիան լինել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ռուանից Կան ուղևորվող գնացքը ռելսերից դուրս է եկել, վագոնները խիստ վնասվել են, դրանցից երեքը շրջվել են: Վթարի հետևանքով 44 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մեկին՝ 18-ամյա աղջկա, ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով հասցրել են հիվանդանոցի վերակենդանացման … Read more

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը. Լուսանկար

Բարսեղ Գիշյանը գրում է. «2022-ի սեպտ․ 12-ի գիշերը հրետանու հարվածներից հետո ազերիները գրոհեցին 122 դիրքը (Սյունիք)։ Գրոհից առաջ Դավիթը հեռախոսը ձորն էր նետել․․․ երևի մտածել էր, որ սա կարող է վերջը լինել, չէր ուզեցել նայեն իր նկարները, զանգեն տուն, հայրն էլ խնդրող ձայնով մի բան ասի դիրքը գրաված ազերիների հրամանատարին։ Ռուս «խաղաղապահը», որ Դավիթին ճանաչում … Read more

Ֆրանսիան միանում է Սլովակիային՝ պահանջելով հանել ռուս օլիգարխ Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից. Լուսանկար

ԵՄ դեսպանների միջև ընթացող զգայուն բանակցությունների ընթացքում Ֆրանսիան միացել է Սլովակիային՝ պահանջելով հանել ռուս օլիգարխ Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից՝ ընդ որում՝ դա տեղի է ունենում պատժամիջոցների ժամկետի ավարտին ընդառաջ։ Ֆրանսիայի կառավարությունը միացել է Սլովակիային՝ ձգտելով հասնել ռուս-ուզբեկ գործարար Ալիշեր Ուսմանովի անունը պատժամիջոցների ցուցակից հանելուն, ինչը «մեծ դժգոհություն» է առաջացրել ԵՄ այլ երկրների շրջանում. այս մասին Euronews-ին … Read more

Պետությունը պարտվել են նաև դասարանում •

Հայաստանի Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է մի հետազոտություն, որը տնտեսական զեկույցից ավելի շատ ազգային անվտանգության փաստաթուղթ է հիշեցնում։ Հայաստանի 15-ամյա աշակերտները PISA-ի հիմնական ուղղություններով հայտնվել են 73-83-րդ տեղերի միջակայքում։ Աշակերտների շուրջ 58 տոկոսը գիտության, մաթեմատիկայի և ընթերցանության բոլոր երեք ուղղություններով չի հասնում նույնիսկ այն նվազագույն մակարդակին, որը թույլ է տալիս գիտելիքը կիրառել պարզ, ծանոթ իրավիճակներում։ … Read more

Օկուպացված Արցախում այժմ 100 հազար մա՞րդ է ապրում․ ինչ է պնդում Հաջիևը •

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն դրական ազդանշաններ է ստանում Եվրամիությունից և այլ գործընկերներից՝ կապված նրանց պատրաստակամության հետ՝ աջակցելու Ղարաբաղի (օկուպացված Արցախի – խմբ․) վերակառուցմանը։ Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Պաշտոնյան պնդել է, որ սա նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային կապի, Արևելք-Արևմուտք և Միջին միջանցքների զարգացման համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանի ինտեգրմանը … Read more