Իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում •

Արագածոտնի մարզի համայնքապետերից մեկից տեղեկացանք, որ իր ղեկավարած վարչական շրջանի ավելի քան 100 երիտասարդի միանգամից վարժական հավաքների ծանուցագրեր են ուղարկել, որ առաջիկա շաբաթներին տանեն։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իրենց համայնքը միակը չէ` նույն պատկերն է նաեւ հարակից համայնքներում։ Գյուղերում կասկածներ ունեն, որ իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում գաղափարական հակառակորդների հետ՝ հաշվի չառնելով անգամ այն, որ … Read more

Ինչի կարող է հանգեցնել հայ-թուրքական ջերմացումը •

Stratfor պարբերականը, որին նաեւ անվանում են «ստվերային կենտրոնական հետախուզական վարչություն», կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը կարող է ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը ռեգիոնում, նաեւ՝ մասնակիորեն նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Սակայն այդ պրոցեսը Ռուսաստանը թույլ չի տալու, որ շատ զարգանա։ Պարբերականի վերլուծաբանները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանն ու Թուրքիան ձեռնարկել են փորձեր՝ երկարատեւ լարվածությունից հետո նորմալացնելու … Read more

Արցախի դրոշը ապազգայինները կրկին հեռացրել են Ֆրանսիայի հրապարակից․ Լուսանկար •

Արցախի դրոշը, որը գիշերը վերականգնվել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության կողմից, երեքշաբթի երեկոյան կրկին հեռացվել է Երևանի Ֆրանսիայի հրապարակից։ Դրոշն ի սկզբանե տեղադրվել էր 2022 թվականին՝ Դիմադրության շարժման մասնակիցների կողմից և մնացել էր Երևանում Արցախի աջակցությունը խորհրդանշող ամենատեսանելի նշաններից մեկը։ Հունիսի 20-ին դրա առաջին հեռացումը լայն քննադատության արժանացավ բազմաթիվ քաղաքացիների կողմից, որոնք այդ քայլը դիտարկեցին … Read more

Եղբայրությունից դեպի հակազդեցություն. Լեհաստանը վիճում է Ուկրաինայի հետ •

Լեհ քաղաքական գործիչները խաղում են «հակաուկրաինական խաղաքարտը», զգուշացնում է Յակուբ Մաջմուրեկը ՎԱՐՇԱՎԱ – Լեհաստանը մնում է Ուկրաինայի ամենահավատարիմ կողմնակիցներից մեկը Եվրոպայում, սակայն պատերազմական պատմության շուրջ աճող վեճը արագացնում է ավելի լայն տեղաշարժը, որի արդյունքում Ուկրաինան դարձել է Լեհաստանի քաղաքականության մեջ ավելի ու ավելի բաժանարար թեմա։ Վերջին վեճը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախագահ Կարոլ … Read more

Զինվորն ականի պայթյունից վիրավորվել է Գուգարք գյուղում •

Հունիսի 18-ին կամ 19-ին Գուգարք գյուղում, զորավարժության ժամանակ հակահետևակային ականի պայթյունից հատուկ նշանակության բրիգադի զինծառայողի ոտքը վնասվել է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններում օգտագործվել են մարտական ականներ։ Դեպքի մասին հարց տվեցի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին: Նա հաստատեց մեր տեղեկությունը եւ հայտնեց. «Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում, … Read more

Ավինյանը սպառնացե՞լ է •

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշել է, որ վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգում զգալի աշխատանքներ են իրականացվել, և կարևոր է ապահովել դրանց շարունակականությունը։ Քաղաքապետի խոսքով՝ այգում դեռևս առկա հիմնական խնդիրներից մեկը վերաբերում է տարածքում գործող որոշ սրճարանների գործունեությանը։ Նա ընդգծել է, որ այդ օբյեկտների աշխատանքում նկատվում են հնացած մոտեցումներ, որոնք, ըստ նրա, չեն … Read more

Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին

Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին… (եթե չգիտեիք, իմացեք) Հետընտրական Հայաստանում, որ սկսել են մեղադրել հատկապես Ռուսաստանում աշխատող-ապրողներին (նրանց անգամ ընտրական տուրիստ են անվանել որոշ «մեծանուն» ու «էս ազգի համար լիքը արած ունեցող» պատգամավորներ), հետաքրքիր ու դեռևս չլսված մոտեցում է ռազմական ոստիկանության կողմից կիրառվում՝ թիրախավորել հիմնականում դեպի Ռուսաստան մեկնող թռիչքների արական սեռի ուղևորներին։ Երբեմն թիրախում հայտնվում … Read more

Երբեմն թատրոնում ամենամեծ դերակատարը բեմում չէ․ Լուսանկար •

Ցավոք, երբեմն պարզվում է, որ ամենադժվար արթնացվողը ոչ թե Չայկովսկու հերոսուհին է՝ «Քնած գեղեցկուհին» բալետային ներկայացման մեջ, այլ որոշ մարդկանց մասնագիտական էթիկան։ Տխուր է, երբ մշակույթի տաճարի գլխավոր ադմինիստրատորը հանդիսատեսի հետ շփվելիս ընտրում է ոչ թե հարգանքի ու նրբանկատության լեզուն, երբ տարրական ներկայանում ես ու խնդրում փոխադարձ ներկայանալ, այլ կոպտության, գռեհկության և սեփական կարևորությունն ընդգծելու … Read more

Լեհաստանի նախագահը Զելենսկիին զրկեց բարձրագույն պարգևից Երկրորդ համաշխարհային պատերազմի ստորաբաժանման շուրջ վեճի պատճառով

Կարոլ Նավրոցկիի քայլը լուրջ լարվածություն է ստեղծում Ռուսաստանի դեմ պատերազմում եվրոպական ամենակարևոր դաշինքներից մեկի վրա։ ՎԱՐՇԱՎԱ — Լեհաստանի ազգայնական նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զրկել է Սպիտակ Արծվի շքանշանից՝ Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Կիևի և Վարշավայի միջև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ուկրաինական ռազմական ստորաբաժանման շուրջ ավելի ու ավելի սրվող վեճի ֆոնին։ Ուրբաթ երեկոյան այս … Read more

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ Լուսանկարներ •

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ տարածքում Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից 2 տուն կառուցվել, գրել է Ermenihaber-ը։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տների պատճառով, որոնց շինարարությունն ավարտվել է 2023-ին, գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանգուցյալների ոսկրակտորները և գանգոսկերները շինաշխատանքների հետևանքով ցրվել … Read more