Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով

Որպես սփյուռքահայ մայր, երգչուհի եւ մարդասիրական գործունեությամբ զբաղվող մարդ՝ ես միշտ հավատացել եմ, որ իմ տեղը քաղաքականության մեջ չէ` իմ տեղը Հայաստանի ժողովրդի կողքին է։ Ես առաջին անգամ Հայաստան եկա 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։ Այդ առիթով ստեղծեցի խաղաղասիրական մի նախաձեռնություն՝ After April 24th 2015, Magic Armenians – Your Choice to … Read more

«Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»

Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ չարտահանված ապրանքների դեպքում կառավարությունը նախատեսում է իրականացնել սուբսիդավորման ծրագիր՝ տնտեսվարողների կորուստները մեղմելու նպատակով։ Քոչարյանը կասկածի տակ է դրել նման նախաձեռնության իրագործելիությունը՝ նշելով, որ վարչապետը բավարար պատկերացում չունի Ռուսաստանի շուկա իրականացվող գյուղատնտեսական արտահանման իրական ծավալների մասին։ Նրա … Read more

Քննչական կոմիտե, գոնե իրավունքի տարրական կանոնները պահպանեք •

Այս տարիներին իրավաբանությունն այնպես են ոչնչացրել մեր երկրում, որ արդեն չենք զարմանում տարբեր անհեթեթություններ կարդալով ընդդիմության գործիչներին առաջադրված մեղադրանքներում, բայց «Ուժեղ Հայաստանի» անդամ Ալիկ Ալեքսանյանի մեղադրանքն ուղղակի շեդեւր է, որը ծնվել է Քննչական կոմիտեի պատերի ներսում։ Ուրեմն մեղադրանքի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ամեն ինչ կա՝ օրինական գործունեության քրեականացում, տնտեսվարողի եւ հասարակական կազմակերպության գործառույթների մեջ ապօրինի … Read more

«Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր դա անեիր» •

Տավուշի բնակիչների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատել է ընտրական գործընթացների ընթացքը՝ այն որակելով որպես չափազանց սրված և հակասական պայքար։ Նրա խոսքով՝ ներկայիս ընտրական մրցապայքարը վերածվել է կոշտ դիմակայության, որը, ըստ նրա, վնասում է հասարակական համերաշխությանը։ Կարապետյանը նաև անդրադարձել է իշխանության ղեկավարի գործունեությանը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, վերջինս փոխել է ընտրական … Read more

Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար

Այս մասին ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։ «Թեև Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը նախկինի պես ավելի շատ տեսական բնույթ է կրում։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները հարևաններից գոնե մեկի հետ, նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում», – ասել է նա։ Եվրոպացի գործչի … Read more

Ում է առաջարկում ընտրել Արսեն Ջուլֆալակյանը •

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար: Անպայման մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին. Պատճառները գիտեք, չթվարկեմ: Ինքս չհանդիսանալով որևէ քաղաքական թիմի անդամ՝ առաջարկում եմ ընտրություն կատարել հետևյալ 3 ուժերից մեկի օգտին. 1. Ռոբերտ Քոչարյան+Դաշնակցություն – Հայաստան դաշնիք (N17) – անվտանգություն, ահռելի փորձ, միջազգային կապեր, ձևավորված թիմ, պատասխանատվություն… 2. Արման Թաթոյան- Միասնության թևեր(N6) – նոր, երիտասարդ … Read more

Քրեական պատասխանատվության վտանգի տակ հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը․ Գեղամ Մանուկյան

Քրեական պատասխանատվության վտանգի տակ, վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունում։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Աննա Գրիգորյանի հետ մեկ տարի հարցումներով փորձում էինք ստանալ այդ փաստաթղթի օրինակը։ Վերջը ստացանք։ Սպասեք մանրամասների։ Վաղը, բայց այս անգամ Տավուշից, այնտեղ եմ լինելու»։ Related Post navigation

Փաշինյանի ցանկացած որոշում խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար. Հայկ Խալաթյան

Նիկոլ Փաշինյանը կարող ցանկացած կերպ մեկնաբանել ԵՄ մուտք գործելու համար ԵԱՏՄ անդամ երկրների հանրաքվե անցկացնելու պահանջը, սակայն միևնույնն է՝ նա պետք է պատասխան տա իր ԵԱՏՄ գործընկերներին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը: «Փաստացի, ԵԱՏՄ չորս երկրների կողմից Հայաստանին ներկայացել է վերջնագիր՝ մինչև դեկտեմբեր կողմնորոշվել: Փաշինյանն … Read more

Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատալ եվրոպական հրաշքներին․ Անդրեյ Կլիմով

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին և Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի հնարավոր հետևանքներին։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են կտրուկ շրջադարձ կատարել հայ ժողովրդի պատմության մեջ, սակայն ամենևին էլ փաստ չէ, որ դա կծառայի հայ ժողովրդի շահերին։ Կլիմովի կարծիքով՝ ներկայիս … Read more

Ժողովուրդը պետք է հասկանա իր քվեի արժեքը․ այսօր վճռվում է Հայաստանի ապագան. Մասիս Աբրահամյան

Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է ճակատագրական ընտրության առաջ, և առաջիկա ընտրությունները կարող են վճռորոշ լինել երկրի ապագայի համար։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Դատի հանձնախմբի խորհրդատու Մասիս Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանը բազմիցս հայտնվել է բարդ ու ճակատագրական իրավիճակներում, և այսօր նույնպես Հայաստանի և հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակներ են։ … Read more