Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վստահության, այլև ոչ պակաս վտանգավոր՝ կանխատեսելիության ճգնաժամի մեջ են

Օրերս կայացած Վլ. Պուտինի եւ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը, ինչպես եւ վերջինիս ծննդյան օրվա կապակցությամբ հնչած շնորհավորանքը որոշակի աշխուժություն առաջացրին Հայաստանի քաղաքական շրջանակներում։ Ոմանք շտապեցին այդ կարճատև շփումը մեկնաբանել որպես ռուս-հայկական հարաբերությունների վերադարձ «նորմալության» հուն։ Հաջորդիվ Մոսկվայից հնչած պաշտոնական նոր հայտարարություններն ու հայկական արտադրանքի արտահանման հերթական սահմանափակումները ցույց տվեցին, որ նման լավատեսությունը անհիմն էր։ Ստեղծված իրավիճակը … Read more

Այսօրվա խուզարկությունները երեկվա հանրահավաքի հետևանքն են. Կարեն Քոչարյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի երեկվա հանրահավաքը դարձավ վերջին կաթիլը, որը ստիպեց իշխանությանը գործի դնել իր մամլիչ ապարատը: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում այսօր տեղի ունեցած խուզարկություններին: Նրա խոսքով՝ նախընտրական պայքարի սկզբում, երբ դեռ շրջում էին մարզերում, իշխանության տրամադրությունը բարձր էր: Սակայն, ըստ Քոչարյանի, ամեն ինչ փոխվեց այն պահից, … Read more

Հաշիվը բացված է. վերլուծաբան Տիգրան Դումիկյան •

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի, նախևառաջ ապացուցեց, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մեր երկրում արդեն իսկ տեղի է ունեցել առաջին մեծ համախմբումը։ Թե՛ բեմին , թե՛ հրապարակում միավորվել էին տարբեր քաղաքական ուժերի, մասնագիտությունների և սոցիալական խավերի ներկայացուցիչներ։ Օդը հագեցած էր ոգով, համընդհանուր ըմբռնումով, միավորող մտահոգություններով, … Read more

Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին

Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին: Իսկ եթե նախատեսում եք ընտրել ՔՊ-ին, ապա ավելի լավ է հետադարձ ու անկեղծ հայացքով գնահատեք Փաշինյանի ու ՔՊ-ի վարքը և հասկանաք, թե որքան եք խաբվել, նվաստացվել ու տառապել իրենց պատճառով: Եթե նույնիսկ այդ դեպքում հակված եք ընտրելու ՔՊ-ին, ապա պարզապես մի՛ գնացեք ընտրության, … Read more

Բոլոր խնդիրների լուծումը հունիսի 7-ին ընտրության գնալն է․ հարցում Երևանում

03 Հունիսի 2026, 22:30 «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից Ռուսաստան մի շարք գյուղմթերքների ներմուծման նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Երևանի բնակիչների հետ՝ հասկանալու, թե նրանք ինչ կարծիք ունեն այս հարցի շուրջ։ «Մեր արտադրողներն, ամենայն հավանականությամբ, խնդիրների առաջ կկանգնեն։ Սակայն թե ինչպես կհաղթահարեն այդ ամենը, ի՞նչ ճանապարհով, դժվար է ասել։ Ռուսաստանը … Read more

Փորձում են Հայաստանը վերածել «Ուկրաինա-2»-ի․ Կոնստանտին Սիվկով

Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը «Լազարյան ակումբի» նիստի շրջանակում Alpha News-ին տված մեկնաբանությունում գնահատել է իրավիճակը Հայաստանում՝ նշելով, որ երկրի արևմտամետ քաղաքական կուրսի խորացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը գտնվում է արևմտամետ ուժերի ազդեցության տակ, որոնք երկիրը տանում են դեպի Արևմուտք և հեռացնում այն Ռուսաստանից։ Սիվկովի խոսքով՝ Հայաստանը փորձում են … Read more

Եթե Փաշինյանը մնա իշխանության, ժողովուրդն իր մաշկի վրա կզգա դրա հետևանքները․ Ռոբերտ Մարգարյան

Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, հայ-ռուսական հարաբերություններում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը: Քաղաքագետի խոսքով՝ այդ հետևանքներն առավել նկատելի են լինելու հատկապես տնտեսական ոլորտում։ «Այդ խնդիրների նախանշաններ արդեն տեսնում ենք, հատկապես տնտեսական ոլորտում, և վստահ եմ, որ ժողովուրդն իր մաշկի վրա կզգա այդ ընտրության հետևանքները»,- ասել … Read more

Սփյուռքին աղետալի հետևանքներ են սպասվում, եթե այս իշխանությունները մնան․ Արամ Շահնազարյան

Այս ընտրություններում Սփյուռքին ամենից շատ մտահոգում է ազգային ինքնության հարցը: Alpha News-ի հետ զրույցում ասել է սփյուռքահայ գործիչ Արամ Շահնազարյանն՝ անդրադառնալով հունիս 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ «Այս ընտրությունների հետ կապված՝ Սփյուռքում ամենամեծ մտահոգությունն ինքնության հարցն է։ Կասեի, որ Սփյուռքի համայնքների 90-95 տոկոսին հուզում է այն, որ գործող իշխանությունները հարվածի տակ են առել հայկական ինքնությունը»,- … Read more

Կասկածներով պայքարի մեջ մտնել չի կարելի •

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք որևէ մտավախություն չունեն և շարունակելու են առաջ շարժվել՝ նպատակ ունենալով հասնել հաղթանակի։ Նա արձագանքել է այն հարցին, թե արդյոք կա մտահոգություն, որ ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչները կարող են հայտնվել բանտերում, ինչպես նախկինում նշել էր Նիկոլ Փաշինյանը։ Ասլանյանի խոսքով՝ նման հայտարարություններ հնչել են ոչ … Read more

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին •

Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին։ Միայն հայ ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր ղեկավարներին և որոշելու իր քաղաքականությունը։ Հեգնական է, որ այն հայերը, որոնք օր ու գիշեր գոռում էին ռուսական միջամտության մասին, լիակատար լռություն են պահպանում, երբ արևմտյան երկրները (Եվրամիությունը և Միացյալ Նահանգները) բացահայտորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին: … Read more