«Մեր ձևով» շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց 11,000-րդ կամավորը
5 Դեկտեմբերի, 2025 «Մեր ձևով» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջի հայտարարությունը․ Երեկ Վայոց Ձոր կատարած այցի շրջանակներում Եղեգնաձորում և Վայքում բացեցինք երկու մարզային նոր գրասենյակներ։ Վայքում գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից րոպեներ անց տեղի ունեցավ խորհրդանշական մի իրադարձություն. «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց մեր 11,000-րդ կամավորը։