Հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները

ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկից առաջ խորհրդարան անցած քաղաքական ուժերը խմբակցությունների նիստեր են անցկացրել և ընտրել ղեկավար կազմը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։