Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը
14 Օգոստոսի, 2026 Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը: 24News-ի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երեկ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ: «Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք»,- նշեցին ՆԳՆ-ից: