Ես անմեղ եմ, ես չեմ ընդունում մեղադրանքը. Մադուրոն՝ Նյու Յորքի դատարանում

Վենեսուելայի տապալված ղեկավար Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դաշնային դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ԱՄՆ իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներով, որոնք վերաբերում են նարկոահաբեկչության դավադրությանը, կոկաինի ներմուծման դավադրությանը, ինչպես նաև ինքնաձիգների և պայթուցիկ սարքերի ապօրինի պահմանն ու օգտագործման դավադրությանը։ «Ես անմեղ եմ։ Ես չեմ ընդունում մեղադրանքը։ Ես արժանապատիվ մարդ եմ»,-նշել է Մադուրոն դատավոր Ալվին … Read more

Զգուշացում վարորդներին․ ՀՀ-ում կան փակ ճանապարհներ • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների … Read more

«Շողակաթ»-ի սփռումը դադարեցվել է. Առաջինի լրատվական ալիքը կհեռարձակվի Շողակաթի փոխարեն. ՀՀՌՑ

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո … Read more

Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ. Նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ Թող … Read more

Լույսը կհաղթի խավարին․ Ռոբերտ Ամստերդամի Սուրբ Ծննդյան խոսքը հայերին • Tribune.am

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը դրսևորել է հոգևոր տոկունության բացառիկ օրինակ՝ ապացուցելով, որ հավատքը և մարդկային ոգին կարող են վեր բարձրանալ նույնիսկ ամենածանր փորձություններից։ Նման գրառում է արել Մարդու իրավուքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա մասնավորապես նշել է․ «Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, մենք խորհրդածում ենք այս … Read more

«Սուրբ Խաչ» եկեղեցին Ճրագալույցի պատարագի ընթացքում հոսանքազրկվել է • Tribune.am

Արաբկիրի «Սուրբ Խաչ» եկեղեցին Ճրագալույցի պատարագի ընթացքում հոսանքազրկվել է։ Հոսանքազրկում է տեղի ունեցել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ հավատացյալները շարունակում են մասնակցել պատարագին՝ պահպանելով տոնական աղոթական մթնոլորտը։

Նիկոլ Փաշինյանը Դավթի սաղմոսով շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Նիկոլ Փաշինյանը Դավթի սաղմոսով շնորհավորել է համայն հայությանը: