Գրենլանդիայի խորհրդարանը նիստ կգումարի կղզու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը քննարկելու համար

Գրենլանդիայի խորհրդարանը նախատեսված ժամկետից շուտ կգումարի իր նիստը՝ քննարկելու կղզու նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններին իր արձագանքը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել են Գրենլանդիայի խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական ուժերի առաջնորդները։ «Մենք պետք է ինքներս որոշենք մեր երկրի ապագան՝ առանց այլ պետությունների միջամտության կամ շտապ որոշումներ պարտադրելու նպատակով նրանց կողմից … Read more

Իմ օրինակով եմ ցույց տալիս այս իշխանությունների անճոռնի դեմքը․ Նարեկ Սամսոնյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հերթական հոդվածը «Արմավիր» ՔԿՀ-ից: «Հացադուլ, օր 1-ին. պատասխանում եմ արձագանքներին Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից մեր բոլոր համակիրներին, ընկերներին և գործընկերներին, որոնց ֆեյսբուքյան գրառումներին (տպագիր տարբերակով), ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններին և ինձ առանձնապես փոխանցած կարծիքներին եմ ուզում անդրադառնալ ստորև։ Այսօր դատարանի դահլիճում տեղի ունեցած քրեական հանցագործության առերևույթ տարրեր պարունակող … Read more

«Մի՛ փախչեք». Զելենսկին քննադատել է Կլիչկոյին Օրեշնիկի հարձակումից հետո • Tribune.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում պահանջել է, որ Կիևի իշխանություններն, այդ թվում՝ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, բարելավեն քաղաքի օդային հարվածների նախապատրաստական ​​աշխատանքները Օրեշնիկի հարձակումից հետո երկրի վրա։ Նա նշել է, որ մայրաքաղաքում հսկայական բյուջետային միջոցներ են հոսում։ «Մենք չպետք է փախչենք խնդիրներից, այլ լուծենք դրանք, հատկապես, երբ ռեսուրսները հասանելի են, ինչպես Կիևում։ Դա Ուկրաինայի … Read more

Օդի որակը Երևանում. ինչ են ցույց տալիս վերջին տվյալները. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, թե ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 26-29-ը (2025թ.) և հունվարի 3-5-ը (2026թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 3-5-ը, -Նոր Նորքում՝ դեկտեմբերի 26-27-ը, -Շենգավիթում՝ հունվարի 3-4-ը, -Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը … Read more

1700-ամյա ինստիտուտը՝ ժամանակավոր իշխանության թիրախում • Tribune.am

Հայ Առաքելական Եկեղեցի. կեղծ նախադրյալի հերքում Հեղինակ՝ Սերխիո Նահապետեան, «Սարդարապատ» օրաթերթի տնօրեն Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում շրջանառվում է խորապես սխալ և վտանգավոր մի թեզ, ըստ որի՝ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է լիովին զերծ մնա պետական գործերից, մինչդեռ նույն շրջանակները միաժամանակ թույլ են տալիս, անգամ խրախուսում, կառավարության ուղղակի միջամտությունը Եկեղեցու ներքին կյանքին։ Այս երկակի ստանդարտը ոչ … Read more

Ոչ թե նախագահ, այլ հանցագործ. Կադիրովի կոշտ ուղերձը Զելենսկուն • Tribune.am

Չեչնիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կգտնեն և կբերեն Գրոզնի։ Այդ մասին նա գրել է Instagram-ում՝ պնդելով, որ Զելենսկուն կբերեն ոչ թե որպես պետության ղեկավար, այլ որպես «ռազմական հանցագործ»։ «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կամ հայրս նման հրահանգ տան, մենք Զելենսկուն կգտնենք աշխարհի ցանկացած կետում․ դա … Read more

Իրանում զինված խմբերը փորձում են քաղաքացիական պատերազմ հրահրել․ Լարիջանի

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող զինված անկարգությունների մասնակիցները փորձում են քաղաքացիական պատերազմ հրահրել։ Խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին նշել է, որ այդ գործողությունների նպատակը արտաքին միջամտության համար պայմաններ ստեղծելն է։ «Նրանք քաղաքացիական պատերազմ են փնտրում՝ արտաքին միջամտության համար հիմքեր ձևավորելու նպատակով», – ասել է Լարիջանին Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նա … Read more

Սռնվազն 62 զոհ, հազարավոր ձերբակալվածներ. Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են

Իրանում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը օր օրի ավելի լարված բնույթ են ստանում։ Տնտեսական ճգնաժամի, արժույթի կտրուկ արժեզրկման և կյանքի թանկացման դեմ սկսված ցույցերը վերածվել են իշխանության դեմ ուղղված ամենախոշոր ալիքներից մեկի վերջին տարիներին։ Բախումների և ուժայինների գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 62-ի, իսկ ձերբակալվածների թիվը՝ ավելի քան 2300-ի։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի … Read more

Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավին ԱՄՆ նախագահին կոչ է անում անհապաղ միջամտել՝ «ի պաշտպանություն իրանցի ցուցարարների»

Իրանի վերջին շահի որդին և նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավի-ն սոցիալական ցանցում հրապարակած ուղերձում դիմել է ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով անհապաղ ուշադրություն դարձնել Իրանում ստեղծված իրավիճակին, աջակցել ազատության համար պայքարող ցուցարարներին և պատրաստ լինել միջամտելու։ Screenshot Փահլավին նշել է, որ նախորդ գիշեր միլիոնավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ՝ կանգնելով կենդանի փամփուշտների դեմ, իսկ այսօր նրանք բախվել … Read more