Իլոն Մասկի կարողությունը հասել է 852 միլիարդ դոլարի. Forbes • Tribune.am

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է 800 միլիարդ դոլարը, հայտնում է Forbes-ը։ SpaceX-ը ձեռք է բերել նրա՝ արհեստական ​​ինտելեկտի և սոցիալական մեդիայի xAI ընկերությունը։ Գործարքը Մասկի կարողությունը մեծացրել է 84 միլիարդ դոլարով՝ հասցնելով այն ռեկորդային՝ 852 միլիարդ դոլարի։

Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ նոր զիջումների գնալու. Մարուքյան • Tribune.am

Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու, այս մասին գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Քիչ առաջ Աբու Դաբիում ավարտվեց Փաշինյան–Ալիև հանդիպումը, որի պատվիրակությունների կազմում ընդգրկված էին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Բոլորին հայտնի է, որ նշված պաշտոնյաները իրենց երկրներում ղեկավարում են սահմանազատման հանձնաժողովները։ Բացի այդ, բոլորս գիտենք, որ ունեցել ենք … Read more

Սերժ Սարգսյանի գործով կան կեղծիքներ. Տիգրան Աբրահամյան • Tribune.am

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ։ Ակնհայտ կեղծիքներ, իրավիճակը բացահայտորեն խեղաթյուրելու փորձեր և անպարկեշտ վարքով «գործ կարողների» մի ամբողջ խմբավորում։ Բնականաբար, այս գործը ապագա չի կարող ունենալ, սակայն նպատակը մեկն է՝ թեման շահարկելով … Read more

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ • Tribune.am

Փաշինյան-Ալիև հանդիպմանը հայկական կողմից ներկա են Մհեր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանական կողմից ներկա են Ջեյրուն Բայրամովը, Հիքմեթ Հաջիևը, Էլչին Ամիրբեկովը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ։ Փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը:

ՀՀ ավտոճանապարհների վիճակը՝ փետրվարի 4-ի ժամը 9:00-ի դրությամբ • Tribune.am

Փետրվարի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:  Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը … Read more

Փետրվարի 4–8-ը Հայաստանում սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում • Tribune.am

Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ին և 6-ին, 8-ի ցերեկն սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, փետրվարի 4-8-ն առանձին շրջաններում սպասվում … Read more

Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության՝ 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում և իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Հունվարի 31-ին՝ ժամը 20․45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային … Read more

27 կգ փողը բանկից էդ խեղճ կինը քարշ տալով հանել էր և ոստիկան էր ման գալի՞ս, լու՞րջ. փաստաբան

The post 27 կգ փողը բանկից էդ խեղճ կինը քարշ տալով հանել էր և ոստիկան էր ման գալի՞ս, լու՞րջ. փաստաբան appeared first on Tribune.am.

ՀՀ ավտոճանապարհները բաց են․ Վարդենյաց լեռնանցքը՝ սահմանափակումներով • Tribune.am

Փետրվարի 3-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագածի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Թալինի, Հրազդանի, Դիլիջանի, Տաշիրի, Տավուշի տարածաշրջաններում՝ … Read more