Հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ը, 24-ի երեկոյան, 25-26-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին և 25-26-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի … Read more

Քննիչը մերժել է կաթողիկոսի` երկրից բացակայելու արգելքը հեռացնելու միջնորդությունը.փաստաբան

Քննիչը մերժել է  Գարեգին Բ կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշել է, որ Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին: «Եղբայրական ժողովրդի … Read more

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1, 2 տարեկան երեխան մահացել է. բժշկական կենտրոն

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1, 2 տարեկան երեխան, որը մի քանի օր առաջ էր հոսպիտալացվել և ծանր վիճակում էր, մահացել է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են «Արաբկիր» բժշկական կենտրոնից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մեկ տարեկան երկու ամսական փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։ … Read more

Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի ղեկավարությանը՝ ընդգծելով, որ Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը։ «Վլադիմիր Պուտինը Իրանի ժողովրդին մաղթել է արժանապատվորեն հաղթահարել ծանր փորձությունները և ընդգծել, որ այս դժվարին ժամանակահատվածում Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերը և հուսալի գործընկերը»,- նշվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով: Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով: Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական … Read more

Միակ անվտանգ տարածքն իրականում անցնում է Հայաստանով․ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, առավել ևս, որ այդ գործընթացում ներգրավված է ԱՄՆ-ի նախագահը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այդ մասին ասել է «Ռադիոլուր»-ին տված բացառիկ հարցազրույցում։ «Իրականում, երբ ես … Read more

Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից կապի սպա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արա Ֆիդանյանին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա) նշանակելու մասին: «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Արա Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 23-ից նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ քաղ․ … Read more

Իրանը ձգտում է փոխել պատերազմի տրամաբանությունը․ Վարդան Ոսկանյանի վերլուծությունը

Եթե փորձենք հընթացս վերլուծել պատերազմում Իրանի ռազմավարությունը, ապա պարզ է, որ այս երկիրը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Սա ենթադրում է հակառակորդների կողմից ծրագրված հնարավորին սահմանափակ, կարճատև և ոչ այդքան թանկարժեք պատերազմը վերածել հնարավորին ընդարձակ, երկարատև և մեծ գին ունեցող բախման։ Իրանի աշխարհագրությունն ինքը … Read more

Հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում. Մատենադարան

Իսպանիայի ազգային գրադարանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը հանդիսավորությամբ կբացվի Մադրիդում մարտի 26-ին: Այցելուների համար ցուցադրությունը բաց կլինի մարտի 27-ից հունիսի 21-ը՝ ներկայացնելով Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանի։ Ինչպես տեղեկացրին Մատենադարանից, ցուցադրությունը … Read more

«Ականատես» դիտորդական առաքելությունը հավատարմագրվել է ԱԺ 2026 ընտրությունների համար

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 20-ի արտահերթ նիստում քննարկել է «Ականատես» դիտորդական առաքելության՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը։ «Ականատես» անվան ներքո հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ կազմակերպությունները ԿԸՀ են ուղարկել պահանջվող ամբողջ փաստաթղթերը, և հանձնաժողովը բավարարել է հավատարմագրման … Read more