Դեռ չենք հայտնաբերել նորածնին թողած անձին. ՀՀ ոստիկանապետ •

Աջափնյակում նորածին երեխայի հայտնաբերման հետ կապված այս պահին էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում են, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կամո Ցուցուլյանը։ «Նորածնին դրել են և գնացել, այդ առումով դեռ պետք է աշխատանքներ իրականացնենք, դեռ չենք հայտնաբերել նորածնին թողնող անձին։ Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք»,- ասել է ոստիկանապետը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման … Read more

Բաշար Ասադի զարմիկը դատապարտվել է մահապատժի

Նախկին նախագահ Բաշար Ասադի զարմիկը, ով Սիրիայում ձերբակալված է, դատապարտվել է մահապատժի: Դատավճիռը կայացրել է Դամասկոսի Չորրորդ քրեական դատարանը, որը Վասիմ Ասադին մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության համար։ Անվտանգության ուժերը Վասիմ Ասադին ձերբակալել էին հունիսին և այդ ժամանակ ՆԳ նախարարությունը նրան ներկայացրել էր որպես «Բաասի բրիգադներ» զինված խմբավորման ղեկավար և «նախկին ռեժիմի օրոք թմրամիջոցների խոշորագույն … Read more

Սիրիան Իսրայելին մեղադրել է օդանավակայանին հարվածելու համար

Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող օդանավակայանին հարվածելու համար։ Ավելի վաղ AFP-ն անվտանգության աղբյուրին հղում անելով հայտնել էր, որ չգործող ռազմական օբյեկտը հարձակման է ենթարկվել։ «Իսրայելական օկուպացիոն ինքնաթիռներն այսօր վաղ առավոտյան ութ հարված են հասցրել Աբու Դուհուրի ռազմական օդանավակայանի թռիչքուղուն»,- Սիրիայի պետական հեռուստատեսությունը մեջբերել է անանուն ռազմական աղբյուրի խոսքերը։ Հաղորդագրության մեջ նշվում … Read more

«Մուլտի Ուելնես»-ի հայցով Կադաստրի դեմ նախնական նիստը հաջորդ տարի կլինի

Հաջորդ տարվա փետրվարի 16-ին վարչական դատարանում կկայանա կալանավորված Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերության Կադաստրի կոմիտեի դեմ հայցի առաջին՝ նախնական նիստը: Ընկերությունը դիմել է վարչական դատարան պահանջելով անվավեր ճանաչել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու Կադաստրի կոմիտեի պետական գրանցումը: Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանը հայցը … Read more

Հայտնի անեկդոտի պես՝ ես կօյաղանամ, բայց դուք գեշ էլ կմնաք. Հարությունյանը՝ Գեղամ Մանուկյանի խոսքին ի պատասխան

Ազգային ժողովում շարունակում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը: Նրա կենսագրությունն ԱԺ-ում ներկայացրել է Գեղամ Մանուկյանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին, նշել է, թե Լիլիթ Գալստյանի կենսագրության մեջ նշված չէ այն հանգամանքը, որ վերջինս եղել է կոմսոմոլի … Read more

ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ընդունել են երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, … Read more

Քիմ Քարդաշյանը Լյուիս Հեմիլթոնի հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել իրենց ընտանեկան արձակուրդից

Քիմ Քարդաշյանը Լյուիս Հեմիլթոնի և իր ընտանիքի հետ արձակուրդից ինտիմ լուսանկարներ է հրապարակել։ «Ինչ-որ տեղ ծիածանի վրայով»,- գրել է Քարդաշյանը ինստագրամյան իր էջում։ Առաջին լուսանկարում զույգը զբոսնում է արևադարձային լողափում: Մեկ այլ լուսանկարում նրանք հայելու առջև սելֆի են անում՝ վարդագույն, սպիտակ և մոխրագույն հագուստները համադրելով, նախքան լողափ մեկնելը։ Քիմը և Լյուիսը նաև սելֆի են արել … Read more

«Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև». ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Խորհրդարանում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը, այդ պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանին։ Ազգային ժողովի փոխնախագահ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Լիլիթ Գալստյանին, որից հետո ԱԺ-ում իրավիճակը մի փոքր լարվեց. «Քանի որ Ձեր գործընկերոջը՝ Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին և մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում … Read more

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաներին. տեսանյութ

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մանրամասները ներկայացնում է ԱՍՀՆ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով

Գյումրիից դեպի մոսկովյան «Վնուկովո» օդանավակայան ավիաչվերթը հետաձգվել է քաղաքում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։ Տեղեկությունը ներկայացված է օդանավակայանի առցանց ցուցատախտակում։ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի մեկնումը հետաձգվել է 4 ժամ 20 րոպեով։ Սպասվող մեկնելու ժամը՝ նախատեսված 07:00-ի փոխարեն 11:20։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ