Լեհաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի՝ սպանելու փորձ նախապատրաստելու մեղադրանքով

Լեհաստանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որին մեղադրում են Վարշավայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձին սպանելու փորձի նախապատրաստման մեջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նա Պուտինի ռեժիմի տեսանկյունից անցանկալի անձ էր, և վերջին պահին… մենք կարողացանք կանխել այս սպանությունը»,- լրագրողներին ասել է Տուսկը՝ հստակեցնելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։

Կիևը Եվրահանձնաժողովից 220 մլն եվրոյի օգնություն է ակնկալում

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Կիևը 220 մլն եվրոյի օգնություն տրամադրելու հարցով է դիմել՝ ուկրաինական հացահատիկ արտադրողներին աջակցելու համար։ «Ուկրաինան այդ հարցման մեջ ներկայացրել է, թե ինչպես է նախատեսում օգտագործել իր հացահատիկային արտադրանքը», – Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն։ Ըստ նրա՝ խոսքը բանկային վարկերի տոկոսների սուբսիդավորման և գյուղատնտեսական արտադրողներին տրամադրվող վարկերի … Read more

Վիրավորում են, մտածո՞ւմ են հանդուրժելու ենք. Տարոն Չախոյան — MediaNews

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը մինչև նիստի սկսվելը կարճ ճեպազրույց է տվել լրագրողներին՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմության և իշխանության կողմից փոխադարձ վիրավորանքներ են հնչել։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Չախոյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորների կողմից դրսևորվել է անհարիր պահվածք, ինչին իրենք հստակ հակադարձել են։ «Դուք ո՞նց եք պատկերացնում, ամեն պատգամավոր, մոտենալով ամբիոնից խոսելու, հիշի … Read more

Դա բարեվարքության նորմի խախտում էր. Կարապետյանը խոստացել է խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հարցը

«Արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն, պարո՛ն Կարապետյան, ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից. մեկը՝ ձեր, մյուսը՝ էդգար Ղազարյանի»: Այս մասին Ազգային ժողովի նիստում իր խոսքում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին: «Մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց ունենք … Read more

Պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում՝ նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ԱԺ-ում. Ռուբինյան

«Հարգելի «Ուժեղ Հայաստան» խմբակցություն, ես շատ համբերատար մարդ եմ, մենք շատ համբերատար մարդիկ ենք: Չնայած մենք շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը, ուրախ եմ, որ «Հայաստան» խմբակցությունն ընդունեց այդ առաջարկը, պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այս դահլիճում խախտվում են»,-ԱԺ նիստում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր … Read more

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բիլյաջարի կայարանից մեկնել է ցորենով բեռնված 20 երկաթուղային վագոն: Օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան էր մատակարարվել 979 տոննա ցորեն։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Բեյրութից հերքում են Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունը

Լիբանանի պաշտոնյան հերքել է Reuters-ի հաղորդումը, թե Բեյրութը Իսրայելի հետ համաձայնության է եկել երկրների ցուցակի շուրջ, որոնք կարող են զորքեր ուղարկել Լիբանան՝ «Հեզբոլա» զինված խմբավորման զինաթափումը վերահսկելու նպատակով։ Reuters-ը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել հնարավոր մասնակից երկրների ցուցակի շուրջ։ Երեկ էլ երեք աղբյուրների վկայակոչելով՝ հաղորդել էր, որ ցուցակում որպես … Read more

Սարգիս Խանդանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջարկում Սարգիս Խանդանյանին: Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ՔՊ խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը: Սարգիս Խանդանյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 24-ին Գավառում: Խանդանյանը 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի … Read more