Պապոյանը և ՌԴ գյուղնախարարն անդրադարձել են ՌԴ-ում ՀՀ տնտեսվարողների համար առկա սահմանափակումների վերացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման և Ռուսաստանի տարածքով այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ … Read more

Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳՆ իրազեկումը

Լողալու համար չնախատեսված վայրերն անվտանգ են թվում միայն առաջին հայացքից, մեկ անզգույշ քայլ, և հետևանքը կարող է անդառնալի լինել։ Գետերի և ջրանցքների եզրերով կամ վտանգավոր հատվածներով անցնելու փորձը, ինչպես նաև ջրվեժներից կամ բարձրություններից ջուրը ցատկելը կարող են ջրահեղձումների պատճառ դառնալ։ ՆԳՆ-ն այս մասին իրազեկում է հրապարակել՝ նշելով, որ ջրանցքներում վտանգը կրկնապատկում են սահուն բետոնե պատերը, … Read more

Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տվյալների փոխանցման և պաշտպանության հարցերը

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։ Փաստաթղթով սահմանվում են գաղտնի տվյալների պաշտպանության, դրանց փոխանցման ու օգտագործման կանոնները, ինչպես նաև երկու երկրների իրավասու մարմինների համագործակցության ընթացակարգերը։ Համաձայնագիրը կարգավորում է նաև անվտանգության պահանջների հնարավոր խախտումների դեպքում ձեռնարկվելիք քայլերը։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ

«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարման շրջանում շարունակվում են էլեկտրական ցանցերի արդիականացման, հանրությանը էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացման և սպասարկման որակի բարելավման աշխատանքները, հայտնում են ՀԷՑ-ից։ Ռոմանոս Պետրոսյանն այսօր շրջայց է կատարել Տավուշի մարզում, մասնավորապես այցելել է «Աղստև» մասնաճյուղի «Դիլիջան» և «Նոյեմբերյան» էլեկտրական ցանցեր, «Աղստև» 110/35-6 ԿՎ ենթակայան, որը տարածաշրջանի էներգահամակարգի կարևորագույն հանգուցներից մեկն է, տեղում ծանոթացել է իրականացված … Read more

Մեկնարկել են Աբովյան-Արզնի-Նոր Գեղի 6,7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. Խուդաթյան

Մեկնարկել են Աբովյան-Արզնի-Նոր Գեղի 6,7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հրապարակելով տեսանյութ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ. տեսանյութ — MediaNews

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Օգոստոսի 10-ին ստուգմամբ ապօրինի արդյունահանման տարածքում հայտնաբերվել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ արդեն բեռնված ավազակոպճային հանքանյութով։ Ստուգման պահին տարածքում կար մոտ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը պետք է … Read more

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Աջապահյանի գործով — MediaNews

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2026թ. կայացված որոշման դեմ։ Վարդապետյանը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը: Հիշեցնենք` հունիսի 25–ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվել էր։ Երևանի վերաքննիչ քրեական դատարանը … Read more

Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին տան վարձավճարների մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգում։ Փոփոխությունների նպատակն է հստակեցնել սոցիալական աջակցությունների տրամադրման պայմանները՝ նվազեցնելով աջակցությունների տրամադրման վերածածկի խնդիրը։ Որոշման շրջանակում միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև այն անձինք, ովքեր չեն ցանկացել օգտվել որոշմամբ հաստատված ծրագրից։ Միջոցառման … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Շահսուվարյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես` Մամիկոնյանց — Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

ՌԴ գյուղնախարարությունը հայտնել է՝ որ դեպքում կվերսկսվեն ՀՀ-ից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովվի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ արտադրողները օգտագործեն իրենց սեփական հումքը և ապահովվի մատակարարումների լիարժեք հետագծելիությունը։ Նախարարությունը հավելել է, թե հենց այդ պայմանների խախտումներն են հանգեցրել հայկական արտադրանքի մատակարարումների կասեցմանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն մի քանի ամիս է սահմանափակումներ է մտցրել … Read more