Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց երեկ տեղի ունեցած միջադեպի և «սրիկա» բառի համար

Հիշեցնենք, որ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «…Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (պատերազմի ժամանակ զոհված քեռորդին է-խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»: ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, … Read more

«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի

«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին հանդես գալ ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի։ Ռուսաստանի հայ համայնքը, երկու երկրների քաղաքական և հասարակական գործիչների հետ միասին, սկսում է լայնածավալ արշավ՝ Մոսկվայի և Երևանի միջև միջպետական ​​հարաբերությունների խզումը կանխելու համար։ Այս համախմբման կենտրոնում էր Միջազգային ռուս-հայակական Լազարևյան ակումբի խորհրդի ընդլայնված նիստը, որը տեղի ունեցավ 2026 թվականի օգոստոսի … Read more

ԱԺ-ում նիստը շարունակվում է, «Ուժեղ Հայաստանը» Ղազարյանի հարցով որոշման մասին դեռ չի հայտնել

Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Երեկվա լարված միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր վերադարձել է նիստերի դահլիճ և մասնակցում է աշխատանքներին։ Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։ Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ … Read more

Լատվիայի օդային տարածքում անօդաչու է խոցվել

ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի օդային տարածքում անօդաչու են խոցել, հայտնել են երկրի զինված ուժերը։ Թե որտեղից է անօդաչուն ներխուժել Լատվիայի տարածք և ում է այն պատկանել, առայժմ հայտնի չէ։ Լատվիայի զինված ուժերը հայտնել են, որ մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ։ Լատվիական Delfi-ի փոխանցմամբ՝ գիշերը երկրի մի շարք շրջանների բնակիչներ օդային վտանգի մասին ահազանգեր են ստացել։ Անօդաչուն խոցելու … Read more

Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանին, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Գրիգորյանը մեղադրվում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար։ Նա մեղքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։ Խոսքը դեռ մայիսին հարուցված քրեական գործի մասին է։ Այդ ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել՝ պնդելով, որ Գրիգորյանն ընտրական … Read more

Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման — MediaNews

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաոյի փոշու ներմուծման մասին» որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով ՀՀ տարածք կակաոյի փոշու նկատմամբ, որը նախատեսված է հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է ՀՀ ոչ ավելի, քան 300 տոննա ծավալով։ Մի … Read more

Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռներ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին է եղել։ Ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։ «Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում … Read more

Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է — MediaNews

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էր ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Մի … Read more

Թրամփը մինչև 100 տոկոս մաքսատուրք է սահմանել ներմուծվող անօդաչուների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծվող անօդաչուների և դրանց բաղադրիչների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Որոշ տեսակի անօդաչուների դեպքում մաքսատուրքը կհասնի ապրանքի արժեքի 100 տոկոսին։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ 100 տոկոս դրույքաչափը կգործի, մասնավորապես, 25 կիլոգրամից ավելի առավելագույն թռիչքային քաշ ունեցող և ջերմատեսիլ սարքերով հագեցած անօդաչուների, ինչպես նաև դրանց համար նախատեսված որոշ կարևոր բաղադրիչների … Read more

Կրամատորսկի վրա ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

Ռուսական ուժերը օգոստոսի 13-ի երեկոյան մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին և հարակից Բելենկոյե բնակավայրին։ Մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Նրա փոխանցմամբ՝ մոտ կես ժամվա ընթացքում Կրամատորսկի և Բելենկոյեի ուղղությամբ ութ հարված է հասցվել։ Նախնական տվյալներով՝ ռուսական ուժերը ավիառումբեր են … Read more