Տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել իր ազգականը․ 1 հոգի ձերբակալվել է

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձինՕգոստոսի 13-ին՝ ժամը 16.02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուսայելյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի տղամարդ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքի Մուսայելյան փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ … Read more

«Եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել». Սա է ձեր պատկերացրած երաշխավորը. Կոնջորյան

«Եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել». Սա է ձեր պատկերացրած երաշխավորը. Ուժեղ Հայաստան չեք կարող ունենալ, եթե չընդունեք իրական Հայաստանը. Հայկ Կոնջորյան   Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Յաբլոկո»-ն հայտարարում է, որ շարունակելու է պայքարը

Չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից աճող ճնշմանը, որի հետևանքով ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը զրկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ընդդիմադիր ուժը հայտարարում է, որ շարունակելու է պայքարը։ Երկուշաբթի Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել է սեպտեմբերյան ընտրություններին արգելել հետխորհրդային լիբերալ «Յաբլոկո» կուսակցության մասնակցությունը։ Կուսակցության ղեկավար Նիկոլայ Ռիբակովը Reuters-ին ասել է, որ որոշումն արտացոլում է իշխանությունների մտահոգությունը։ «Մեզ համար … Read more

1 մլն 700 հազար դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։ «Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում՝ «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, Արա Լևոնի Տեր-Մինասյանը, «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ, … Read more

Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

«Մենք ասում ենք՝ այո՛, մենք տեսել ենք բազմաթիվ անարդարություններ, ցավ, զոհեր, արյուն, բայց մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ում ապրում ենք մենք՝ հայերս, մեր սիրելի եզդի, քուրդ, ասորի, ռուս քույրերն ու եղբայրները և այսպես շարունակ, նաև Ղարաբաղի մեր սիրելի քույրերն ու եղբայրները, որոնք այստեղ հյուր չեն, իրենց հայրենիքում են, ադրբեջանցիներն էլ ապրում են Ադրբեջանում»: … Read more

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս մի քանի ամիս կստանան սոցիալական աջակցություն

Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար։ Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2026 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսները ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 … Read more

Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց չպայթած ռումբ է հայտնաբերվել

Աֆղանստանի արևելքում գտնվող մասնավոր տան այգում հայտնաբերվել է խորհրդային ժամանակաշրջանի 500 կիլոգրամանոց չպայթած ռումբ։ Լուրը հաղորդում է ոստիկանությունը՝ հավելելով, որ բնակիչը «իր բակում գտնվող այգում կասկածելի առարկա» է հայտնաբերել։ ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տվյալներով՝ 1989 թվականին խորհրդային զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում պատերազմի մնացորդային պայթուցիկների և ականների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 45 հազար մարդ։ … Read more

Լեհաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի՝ սպանելու փորձ նախապատրաստելու մեղադրանքով

Լեհաստանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որին մեղադրում են Վարշավայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձին սպանելու փորձի նախապատրաստման մեջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նա Պուտինի ռեժիմի տեսանկյունից անցանկալի անձ էր, և վերջին պահին… մենք կարողացանք կանխել այս սպանությունը»,- լրագրողներին ասել է Տուսկը՝ հստակեցնելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։

Կիևը Եվրահանձնաժողովից 220 մլն եվրոյի օգնություն է ակնկալում

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Կիևը 220 մլն եվրոյի օգնություն տրամադրելու հարցով է դիմել՝ ուկրաինական հացահատիկ արտադրողներին աջակցելու համար։ «Ուկրաինան այդ հարցման մեջ ներկայացրել է, թե ինչպես է նախատեսում օգտագործել իր հացահատիկային արտադրանքը», – Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն։ Ըստ նրա՝ խոսքը բանկային վարկերի տոկոսների սուբսիդավորման և գյուղատնտեսական արտադրողներին տրամադրվող վարկերի … Read more