Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահվան

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահվան։ Դամասկոսի դատարանը այսօր նրան մեղավոր է ճանաչել մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ Ասադից բացի մահվան է դատապարտվել նաև նրա մերձավոր ազգական Աթեֆ Նաջիբը, որը մինչև իշխանափոխությունը բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի անվտանգության մարմիններում։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության և կտտանքների համար։ Ի տարբերություն … Read more

Նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակում հղում Անկախության հռչակագրին. Ջուլհակյան

Մինչև տարեվերջ կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը և կսկսվի լայն հանրային քննարկում, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը: Նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակում հղում Անկախության հռչակագրին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ ըստ էության առաջին անգամ պաշտոնապես հաստատելով այն դիրքորոշումը, որ ուներ վարչապետը: Ջուլհակյանը Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի անդամ չէ: Բաքուն հստակ … Read more

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն,Ավստրալիայի Կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով։Ավստրալիան ողջունում է հայ ժողովրդի մասնակցությունն այս ժողովրդավարական գործընթացին և ճանաչում է այս ընտրությունների նշանակությունը Հայաստանի ապագայի … Read more

Պետաիրավական հանձնաժողովի անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը հանձնաժողովի առաջիկա առանցքային անելիքներից մեկը համարում է նոր Սահմանադրության վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։ Ջուլհակյանի խոսքով՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են պետության և քաղաքական համակարգի կազմակերպմանը, սահմանադրաիրավական և ընտրական համակարգերին, քաղաքական կուսակցությունների գործունեությանը, դատական իշխանությանը, իրավապահ … Read more

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ — MediaNews

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։ Մի … Read more

Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացիների, այդ թվում՝ հայերի — MediaNews

Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների: Այս մասին հայտնել է դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Ղազախստանի, Քենիայի, Չինաստանի, Կուբայի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Եթովպիայի և այլ երկրների քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել … Read more

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 597 օր առանց օրինական հիմքերի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստացել է իր անվամբ ելքագրված աշխատավարձ և դրան … Read more

Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։ Գարեգին Բ-ի (Կտրիճ … Read more

Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են 1.1 մլրդ դրամի չվճարված պարտավորություններ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջմարզային ու ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը բնակչության ծառայությունների մատուցումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվում են։ ՊԵԿ-ից հայտնում են, որ վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական … Read more

Թույլ չեմ տալու, որ ընդդիմադիր պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և իրենց առաքելությունը համարեն ավարտած

«Իմ աշխատելաոճը բավականին այլ է լինելու, ես թույլ չեմ տալու, որ ԱԺ-ի ամբիոնից մասնավորապես ընդդիմադիր պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և իրենց առաքելությունը համարեն ավարտած»: Այս մասին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների հարցի քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Վիլեն Գաբրիելյանը: «Առաքելությունը դրանով չի ավարտվելու, իրար … Read more