Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը — MediaNews

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը: Այն գլխավորել է ՀՀ վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների ու ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի հանդիպումը

Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ: Մի … Read more

Զբոսաշրջիկներն արգելափակվել են «Ջուխտակ վանք»-ի տարածքում. օգնել են փրկարարները

Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները նշված տարածքից հայտնաբերել են օտարերկրացիներին և փրկարարական ավտոմեքենայով դուրս բերել տարածքից․ նրանց կյանքին վտանգ չի … Read more

Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ — MediaNews

Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։ Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։ Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել … Read more

Ռազմական ակադեմիան ավարտած սպաներին առաջին անգամ կհատկացվեն բնակարանների գնման հավաստագրեր. տեսանյութ

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ առաջին անգամ բնակարաններ կհատկացվեն նորընծա սպաներին: «Ռազմական ակադեմիան ավարտած սպաներին առաջին անգամ կհատկացվեն 41 միլիոն 956 հազար դրամի չափով բնակարանի գնման հավաստագրեր»,- հայտնել է Պաշտպանության նախարարը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Մեծ դավաճանություն է եղել․ Կամ պետք է կոմպրոմատներ լինեն քո դեմ, որ նման քայլի գնաս, կամ՝ խելագար լինես

«Ոչ կաթողիկոսը, ոչ էլ որևէ հոգևորական անձեռնմխելի անձ չէ։ Որևէ հոգևորական չունի նման կարգավիճակ, այդ կարգավիճակը շնորհվում է պետության կողմից»։ Այս մասին Civic.am-ի տաղավարում հայտարարեց Մասյացոտնի թեմի առաջնորդ, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 հոգևորականների գործով դատական գործընթացին և այն պնդումներին, թե՝ Գարեգին Բ-ն դատարան կանչվելու, դատվելու ենթակա անձ չէ։ «Ինչպես … Read more

Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան

«Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից, առավել ևս Հայ Առաքելական եկեղեցին: Երբ ընդունվել է 1995-ի Սահմանադրությունը, այդտեղ չկար ոչինչ եկեղեցու մասին, կար միայն կրոնական, խղճի ազատության մասին: 2005-ին առաջին անգամ, երբ Սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց, այդտեղ մտավ դրույթ, ըստ որի՝ եկեղեցին անջատ է պետությունից, ու ասաց նաև, որ օրենքն ապահովում … Read more

Պռոշյանում մոտոցիկլը բախվել է դիսպետչերական կետին․ կան վիրավորներ — MediaNews

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ օտարերկրացի մոտոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում … Read more

Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիայի խորհրդարանն այսօր երկրի նախագահի պաշտոնում ընտրել է 73-ամյա իրավաբան, Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային։ Նրա օգտին են քվեարկել 199-տեղանոց հունգարական խորհրդարանի անդամներից 140-ը։ Հունգարիայի նորընտիր նախագահը հայտնի է երկրի այժմ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հանդեպ որդեգրած սուր քննադատական մոտեցումներով։ Հունգարիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել երկրի Սահմանադրության մի շարք դրույթների փոփոխությունից հետո։ Սահմանադրական … Read more

Զելենսկի․ «Ռուսաստանը սկսել է հյուսիսկորեական հրթիռներ կիրառել»

«Զապորոժիե դեմ այս գիշեր իրականացված հարձակման ընթացքում Ռուսաստանը հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներ է կիրառել»,- այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել են։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Հյուսիսային Կորեայից ստացած սպառազինությունից բացի, Զապորոժիեի դեմ հարձակման ընթացքում ռուսական կողմը նաև հեռակառավարվող ավիացիոն ռումբեր և «Ցիրկոն» տեսակի հրթիռներ է … Read more