Արայիկ Հարությունյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է այսօր, այն հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքէջում: Հարությունյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է վերջին հինգ տարիներին: Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ իր աշխատակազմի ղեկավար է նշանակվելու ԱՄՆ-ում Հայաստանի նախկին … Read more

Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: «2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: … Read more

33-ամյա գյումրեցին իր տանը տարբեր տեսակի կեղծ օղիներ է շշալցել և վաճառել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում և իրացնում է տարբեր տեսակի օղիներ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի՝ Հովսեփյան փողոցում գտնվող տան բակում հայտնաբերվել են տարբեր տարողության … Read more

Երևան-Սևան ճանապարհին մոպեդ է կողաշրջվել․ օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 31-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Բեգենչ Չ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ … Read more

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը և պահպանմանը

Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը: Ավելի վաղ՝ 2023-ի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ … Read more

Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որպես բանախոս, մասնակցել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի՝ «Թավիթյան կրթաթոշակային» ծրագրի շրջանավարտների առցանց համաժողովի շրջանակում անցկացված «ԹՐԻՓՓ-ը և Հարավային Կովկասի ապագան. դիվանագիտություն, զարգացում և տարածաշրջանային համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ Հայաստանի տեսլականը, անդրադարձել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական … Read more

Դրմեյանը դատի տվեց Փաշինյանին

Վարչապետի հայտարարությունից հետո իրավապահների ուշադրության առանցքում հայտնված Լիպարիտ Դրմեյանն այսօր դիմում ներկայացրեց դատարան: Ընդդիմադիր գործիչը դատարանից պահանջում է զրպարտության համար պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարին վարչապետը կասկածեց կոռուպցիայի մեջ: Փաշինյանը երեկ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե Դրմեյանը պետական պաշտոնում սպասարկել է մասնավոր ընկերության՝ «Տաշիրի գրուպ»-ի շահերը: Այդ ժամանակ … Read more

Թրամփը չգիտի, թե ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի՞ Patriot-ի արտադրության լիցենզիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս վստահ չէ, թե իր վարչակազմը Ուկրաինային կտրամադրի՞ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրության լիցենզիա։ Թրամփի խոսքով՝ վարչակազմն այժմ ուսումնասիրում է այդ հարցը։ Financial Times-ի թղթակցին Թրամփն ասել է, որ խոսքը «եզակի սպառազինության» մասին է, և անհրաժեշտ է «զգույշ լինել», թե ում են տրամադրվում դրա արտադրության … Read more

Իրանը հարվածել է 2 լցանավերի Հորմուզի նեղուցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին հայտարարել է, որ հարվածել է երկու նավթատար լցանավերի, որոնք ԱՄՆ զինված ուժերի «օդային ուղեկցությամբ» փորձել են անցնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «լցանավերի ընթացքը կանգնեցվել է, ևս չորս նավթատար արագ փոխել են ուղղությունը և վերադարձել իրենց նախկին դիրքեր»։ Երկու օր առաջ իրանական կողմը ևս թիրախավորել … Read more

Թրամփը նիստ է հրավիրել՝ Իրանի և բենզինի գների հարցերով

ԱՄՆ նախագահը կառավարության նիստ է հրավիրել՝ քննարկելու Իրանի հետ պատերազմն ու բենզինի գների աճը, որոնք սպառնում են հանրապետականների դիրքերին նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Թրամփի վարչակազմը շարունակում է հարվածել Իրանի թիրախներին։ Պատերազմը շարունակվում է արդեն հինգ ամիս, թեև ԱՄՆ նախագահը սկզբում ենթադրում էր, որ այն կտևի ընդամենը մի քանի շաբաթ։ Պատերազմի հետևանքով բենզինի գները կտրուկ … Read more