«Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին

14 Սեպտեմբերի, 2026 Երևանի Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։ Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 10-ին։

Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը

Հիշեցնենք, որ, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք: