«Ի դեպ». Ի՞նչ սմայլիկով եք ծանուցելու հերթական կորստի մասին

Ի դեպ, կառվարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրությունը պետության նկատմամբ ունի նեգատիվ ընկալում՝ նշելով, որ այն պետք է փոխակերել պոզիտիվի, ապա կատակեց` «Սմայլիկով ծանուցում ուղարկենք»։ Հիշեցնենք, որ Փաշինյանը պետությունը, կառավարությունը ասոցացնում էր մեկ անձի հետ, մասնավորապես նշելով՝  «կառավարությունը ես եմ»։ Մի քանի հարց Փաշինյանին՝ Ձեր ձեռամբ զավակին հողը դրած մայրը պոզիտի՞վ ընկալում կունենա, թե՞ … Read more

«Ի դեպ». Փաշազադեն բողոքում է, Փաշինյանը՝ թիրախավորում

Ի դեպ, վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմ, ձերբակալվել են մոտ մեկ տասնյակ հոգևորականներ։ Փաստաբանների փոխանցմամբ, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը պարզապես բռնի անհետացել է, պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը։ Հատկանշական է, որ եկեղեցականների դեմ այս գրոհին նախորդել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի մեղադրանքներըՀայ Առաքելական եկեղեցու … Read more

«Ի դեպ»․ Ադրբեջանցիները զենքով պատրաստվում են խաղաղությա՞ն

Ի դեպ, Մեծ Բրիտանիան ամբողջությամբ հանել է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարման արգելքը։ Օգոստոսի 8-ից հետո էլ ԱՄՆ-ն էր կասեցրել երկար տարիներ գործող 907-րդ բանաձևը, որով սահմանափակվում էր Ադրբեջանին զենքի վաճառքը։ Ի՞նչ կարող է տալ այս որոշումը Հայաստանին․ ըստ երևույթին՝ ոչինչ, քանի որ Հայաստանի իշխանությունը հայտարարել է զենքի ձեռքբերումը պակասեցնելու մասին, քանի որ, ըստ … Read more

«Ի դեպ». Թրամփի կողմից մոռացվածը

  Ի դեպ, հոկտեմբերի 13-ին, Շարմ էլ Շեյխում տեղի ունեցող Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, թե ով է ինքը։ Ավելի վաղ իր ելույթներից մեկի ժամանակ Դոնալդ Թրամփը կարծես դարձյալ մոռացել էր Փաշինյանին՝ նշելով, թե ինքը հաշտեցրել է իր ընկեր Ալիևին և այն տղային, Հայաստանն էլ ներկայացրել էր … Read more

«Ի դեպ»․ Ո՞վ ունի իրավունք խաղաղությունից խոսելու

Ի դեպ, այս իշխանությունը շարունակաբար բոլոր հարթակներից խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, ասում, թե խաղաղություն է բերել և ավելին՝ առաջիկա ընտրությունները լինելու են խաղաղության մասին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենք խաղաղություն բերողներն են, ընդդիմությունը՝ հակառակը։ Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ընթացքում ուշագրավ արձանագրում է արել՝ նախկինում խաղաղությունից չէին խոսում, որովհետև խաղաղություն էր։ Երկրորդ նախագահը … Read more

«Ի դեպ». Գումարը ուռճացնում են, որ հանձնե՞ն

Ի դեպ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կամ ինչպես ՔՊ-ականներն են սիրում ասել՝ Թրամփի ուղու Ամերիակայի Միացյալ Նահանգների վերահսկողությանը հանձնելը Նիկոլ Փաշինյանը բացատրում է նրանով, որ ճանապարհի կառուցումը կարժենա մոտ 1 մլրդ դոլար և Հայաստանը ի վիճակի չէ սպասարկել այդ ծախսը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 7-ի ասուլիսում բացահայտեց այս կեղծ թեզը: Նախագահը նշում է՝ … Read more

«Ի դեպ». Ինչո՞ւ Ալիևից պարզաբանում չպահանջեց

Ի դեպ, հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի մասին կառավարությունը տարածեց հերթական անդեմ հաղորդագրությունը՝  չնշելով ոչինչ «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչը, բավականին, տարօրինակ էր։ Իսկ ինչո՞ւ էր տարօրինակ․․․ Կոպենհագենյան հանդիպմանը նախորդել էին ՄԱԿ-ի և ԵԽԽՎ-ի ամբիոններում Փաշինյանի ելույթները, որտեղ ՀՀ ղեկավարը բողոքել էր, որ իր ադրբեջանցի գործընկերը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ … Read more

«Ի դեպ»․ Փաշինյանի բերած պարտության զեկույցը գաղտնի է պահվում

Ի դեպ,  2022 թվականի փետրվարին ՔՊ պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը այս ընթացքում օրենքով սահմանված կարգով երկարացվեց 2 անգամ, ևս մեկ անգամ խախտումներով երկարացվեց 6 ամսով։ Այսօր, երբ արդեն այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկման ներկայացնելու ժամանակն է, պարզվում է, որ քննարկումը պետք է ընթանա փակ ընթացակարգով։ ՔՊ-ն խոստանում էր հանրության … Read more

«Ի դեպ»․ Թուրքիայի հերթական պահա՞նջն է, թե՞ Սփյուռքն է մերժում

Ի դեպ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ունեցել է արտերկրյա 4 այց՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Դանիա։ Այդ 4 երկրներից և ոչ մեկում Փաշինյանը չի հանդիպել հայ համայնքների հետ, ինչը նախկինում արդեն ավանդույթ դարձած արարողակարգ էր։ Փաշինյանի պարագայում վերջին տարիներին սփյուռքի հետ հանդիպումը տեղի էր ունենում շատ փոքրաթիվ հայրենակիցների մասնակցությամբ ու միշտ տեղեկություններ էին տարածվում, որ … Read more

«Ի դեպ». Երկրի կեսը հանձնել կարողացել է, անհետ կորածների հարցը լուծել՝ ոչ

Ի դեպ, մի քանի օր է՝ Պաշտպանության նախարարության դիմաց ակցիա էին իրականացնում անհետ կորած զինծառայողների հարազատները՝ պահանջելով հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Սկզբում նրանց չընդունեցին՝ ասելով, որ շաբաթ օրը չեն աշխատում․ 24-ժամյա ռեժիմով անվտանգության պատասխանատու թիվ 1 գերատեսչությունում շաբաթ օրը չեն ընդունում երկրի պաշտպանության ժամանակ անհետ կորածների հարազատներին։ Հետո ծնողներին ասացին, որ նրանց կընդունի … Read more