«Արեգնազին ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա շատ սկզբունքային, պայքարող, հայրենասեր, նվիրյալ ընկեր է»

21 Հուլիս, 2026 11:20 Հարություն Խաչիկյանը գրում է . «Արեգնազին ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա շատ սկզբունքային, պայքարող, հայրենասեր, նվիրյալ ընկեր է։ Նա նաև կենդանասեր է։ Նկարը, որը տեղադրել եմ, իրենց բակում է։ Իրենց բակի շունն է, որի համար բուն գտնելու նպատակով, անկեղծ պետք է ասեմ, բոլորիս … Read more

Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

21 Հուլիս, 2026 16:52 Գլխավոր դատախազը հուլիսի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Դատախազությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը … Read more

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21 Հուլիս, 2026 13:17 Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր է նախապատրաստում այդ հրապարակումների հեղինակների դեմ։ Հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։ … Read more

Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այդ մասին հայտնում է «Ազատությունը»։ «Դեռ ամիսներ առաջ էր «Ազատություն»-ը գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա … Read more

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի

17 Հուլիս, 2026 14:18 Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: … Read more

Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ

Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ։ Մեր քաղաքի փողոցները ժամերով կաթվածահար են լինում, մարդիկ ուշանում են աշխատանքից, դպրոցից, կարևոր հանդիպումներից։ Քաղաքի զարգացումը նոր նախագծերը չեն, եթե քաղաքացին շարունակում է իր օրվա զգալի մասը անցկացնել խցանման մեջ, ուրեմն չկա զարգացում։ Երևանին անհրաժեշտ են ոչ թե ժամանակավոր լուծումներ, այլ՝ երթևեկության արդյունավետ կազմակերպում, զարգացած … Read more

Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում

15 Հուլիս, 2026 19:31 Ռուսական ծագում ունեցող ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ Enterprise Fund-ի նախագահ. սա նոր հիմնադրամ է, որը պետք է ֆինանսավորի ենթակառուցվածքային նախագծեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ «Սեկտոր գոր»-ը, ինչպես միշտ, ուսումնասիրել է մանրամասները։ Նշանակումը հաստատել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Այստեղ կարևոր է TRIPP+-ը … Read more

Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան

15 Հուլիս, 2026 19:24 Փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք է բերել սույն քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք, պաշտպանության կողմի գնահատմամբ, ուղղակիորեն հակասում … Read more

ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց

15 Հուլիս, 2026 13:09 Չնայած նրան, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ևս բոյկոտեց Գյումրու ավագանու արտահերթ նիստը, այս անգամ նիստը կայացավ։ Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ նիստի՝ ընդդիմադիր խմբակցություններն այս անգամ ներկայացել էին ավելի համախմբված կազմով։ Եթե նախորդ նիստին ընդդիմությունն ուներ երկու բացակայող անդամ, ապա այսօր նիստին մասնակցում էին … Read more

«Վնասատուները» Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ–ն պնդում է՝ ընդամենը զննություն է իրականացվել

14 Հուլիս, 2026 12:40 Քննչական կոմիտեում, միգուցե հասկանալով իրենց՝ մարդկանց վնասելու գործողությունների հետևանքներն ու հատկապես՝ հանրային դժգոհությունը (նրանց ինչ ասես չեն ասում միայն առաջին էշելոնի քպ-ականները), որոշել է հերքել տեղեկությունը, թե քննիչները պատրաստվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավել նրա ձիերին։ «Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, … Read more