Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի կառավարման կոնցեսիան զիջելու անհրաժեշտության մասին Երևանի հայտարարությունները տարօրինակ են թվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հայտնում է TASS-ը։ «Մասնավորապես տարօրինակ են հնչում Երևանի այն հայտարարությունները, թե «ՀԿԵ»-ի կառավարումը հանրապետության համար իբր «մրցակցային կորուստներ» է առաջացնում, ինչպես նաև կոնցեսիան երրորդ երկրների զիջելու առաջարկները»,- ասել է Շևցովը։ … Read more