Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։  Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Հրդեհը հիմնականում … Read more

Դիլիջանում մոլորված օտարերկրացին հայտնաբերվել է․ ՆԳՆ ՓԾ

22 Նոյեմբերի, 2025 ՆԳՆ Փրկարար Ծառայությունը հայտնում է․ «Փրկարարներն անվնաս հայտնաբերել են մոլորված քաղաքացուն․ Նոյեմբերի 22-ին, ժամը 17։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Դիլիջան համայնքի անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Դիլիջան … Read more

Դիլիջանի Mountain Village-ի ճարտարապետ Սարգիս Սարգսյանի համահեղինակած նախագիծը հաղթել է միջազգային խոշոր մցույթում

Հայ ճարտարապետ Սարգիս Սարգսյանը, միջազգային ճարտարապետական Bjarke Ingels Group (BIG) միջազգային բյուրոյի կազմում, հաղթել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի պետական օպերայի նոր շենքի նախագծման մրցույթում: Սարգիս Սարգսյանը համաղեկավարել է հաղթող ճանաչված նախագիծը, որն աչքի է ընկնում ճարտարապետական համարձակ, ժամանակակից ու նորարարական լուծումներով:Ուշագրավ է, որ միջազգային նման խոշոր և հեղինակավոր մրցույթում հաղթած ճարտարապետն իր փորձն ու գիտելիքները … Read more

«Պրինցը», անցնող ժամանակն ու Դիլիջանի դիմագծի վավերագրումը. բացառիկ ցուցահանդես Դիլիջանում

Դիլիջանի երկրագիտական թանգարանում «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում բացվել է դիլիջանցի լուսանկարիչ Սերժ Եղիկյանի՝ «Պրինցի» արխիվային լուսանկարների ցուցահանդեսը: Այն կրում է «Վավերագիր Դիլիջան» խորագիրը: Սերժ Եղիկյանի բացառիկ լուսանկարները Դիլիջանի եւ իր ապրածի հիշողություններն են իրենց մեջ ամփոփում: Արամ Պետրոսյան Ցուցահանդեսի կազմակերպիչ, Formlab ընկերության տնօրեն Արամ Պետրոսյանի ձեւակերպմամբ, «Պրինցը» Դիլիջանը պատկերել է ոչ միայն որպես քաղաք, … Read more

Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է, վարորդներին հորդորում են լինել ուշադիր

12 Նոյեմբերի, 2025 Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը, հորդորելով վարորդներին  լինել ուշադիր:

«Հայ ժամանակակից երաժշտության» փառատոնին յուրաքանչյուր կոմպոզիտորի գործերից ներկայացվեց կամերային կամ սիմֆոնիկ ժանրի նմուշ՝ ծանոթացնելու, մեծարելու և ի հիշատակ

«Հայ ժամանակակից երաժշտության» փառատոնն առաջին անգամ միավորեց Հայաստանի հյուսիսային մարզերի երաժշտական կոլեկտիվներին և ունկնդրին մեկ հարկի տակ՝ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համերգասրահում Ավարտվեց հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված ևս մեկ փառատոն։ «Հայ ժամանակակից երաժշտության» փառատոնը իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 2014 թվականին հիմնադրված այս փառատոնը տարիների ընթացքում … Read more

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին հողեր է տվել․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել. Դիլիջան քաղաքի բնակիչները բողոքեցին, որ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը քաղաքի Ջրհողեր թաղամասում վերևի հատվածում տարբեր ձևերով հողեր է տվել իր համագյուղացիներին՝ Հաղարծին գյուղի բնակիչներին։ Այդ տարածքը Փոքր Դիլի է կոչվում։ Ի դեպ, Դավիթ Սարգսյանը ձևական աճուրդով Դիլիջանում հող է տվել … Read more

20 գեղարվեստական ստեղծագործություն փրկված եւ վերականգնված է

Երբ շարունակում է ապրել արվեստի գործը Դիլիջանի երկրագիտական-թանգարան պատկերասրահը արվեստի լուսավոր կենսասիրությամբ շնչող եւ ապրող այն օջախներից է, որը միշտ այցելուների հիացմունքին է արժանանում: Զգացական ուրույն աշխարհ է տիրում լեռնային, կանաչապատ բնության գրկում ծվարած այս գողտրիկ թանգարանում, ուր Դիլիջանի պատմության ու անցյալի հիշատակների կողքին հանգրվանել եւ ապրում են արվեստի զանազան ստեղծագործություններ: Դեռեւս 1920թ. արվեստաբան, ազգագրագետ, … Read more

Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա, սակայն նրանք դատարան չեն դիմել։ Դիլիջանի հանքային ջրերի գործարանի սնանկության, երկարատև պարապուրդի մասին իմ կողմից հոդված հրապարակելուց հետո այդ գործարանի բանվորները լրագրողիս հայտնեցին, որ իրենց միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա։ Այդ հարցով զանգահարեցի գործարանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյանին։ Նա … Read more

Դիլիջանցի պատանիների ու երիտասարդների համար մասնագիտանալու նոր հնարավորություն է ստեղծվել

29 օգոստոսի, Դիլիջան: Դիլիջանցի պատանիների ու երիտասարդների համար   այս տարի հնարավորություն է ստեղծվել աշխատանքային առաջին փորձը ձեռք բերել և հյուրընկալության ոլորտի հմտություններ սովորել քաղաքի սրճարաններից մեկում: Հատկապես պատանիների համար այս փորձառությունը կարևոր է  մասնագիտական կողմնորոշման համար. այնտեղ նրանք կարողացել են ձեռք բերել թիմային աշխատանքի, հաղորդակցման փորձ։ «Սեպտեմբերի 1-ը մեզ համար կրկնակի խորհրդանշական է․ մեր թիմում … Read more