Ողբերգական դեպք Երևանում․ 1-ամյա երեխայի կյանքը չի հաջողվել փրկել
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել։ Քիչ առաջ 1 տարեկան երեխան տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Նա ընկել է 3-րդ հարկից։ Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։