Գյումրու դեպքերի հետ կապված՝ երկու անձի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել. Քննչական կոմիտե

8 Դեկտեմբերի, 2025 Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: