Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը

5 Դեկտեմբերի, 2025 Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։ Տեղեկությունը հաստատեցին քաղաքապետարանից: Ազատության տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: