Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու, Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին

Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը, դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին։ «Լրատվամիջոցների հաղորդումներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ գերիների և նրանց ընտանիքների հետ կապված հումանիտար խնդիրների լուծման համար։ Դուք նախկինում ընդգծել եք․ «Խաղաղության հասնելու … Read more

Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել

«Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով: Դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ: Ռուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան»: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Սահակյանը շեշտել … Read more

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները

Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պուտինը Փաշինյանին ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամ լինելու պատճառով։ «Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ։ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել … Read more

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75֊ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ձերդ Սրբություն, Վեհափառ Տեր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և արցախահայության անունից՝ սրտի խորունկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ։ Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել … Read more

Հայաստանի իշխանությունները նորից ստում են, որը կարող է նոր ճակատագրական աղետներ բերել Հայաստանին ու հայ ժողովրդին

Հայաստանի իշխանությունները նորից ստում են, և նորից՝ Հայաստանի համար ճակատագրական հարցում, այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, որը զբաղեցնում է Իրանի Իսլամական հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի զինված ուժերի գործերով գլխավոր օգնականի և ավագ խորհդականի պաշտոնը, կարևորագույն հայտարարություն է արել TRIPP-ի վերաբերյալ: Նա, ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի … Read more

ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ-ի որոշման նախագիծը ընդունվեց:  էթիկայի հանձնաժողովում․ ՔՊ-ն կունենա 5 անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 3 անդամ, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ։ «Մոտակա շրջանում խմբակցությունները կներկայացնեն իրենց անդամներին, ՔՊ-ի դեպքում նաև նախագահին, «Ուժեղ Հայաստան»-ի պարագայում տեղակալին, իսկ հետագայում տեղի կունենա ռոտացիա՝ ըստ նախագծով սահմանված … Read more

Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո

Hayacq.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ ընդդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել և ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։  «Ընդդիմությունը չի հասկանում, որ կառավարման համակարգը սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար չեն կարող ստանդարտ գործիքներ օգտագործել։ Սպասում են, որ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արդյունքում փոփոխություն կլինի։ Հիմա իրավիճակը փոխվել է, և ընդդիմությունը Խորհրդարանում ավելի շատ պատգամավորներ ունի, … Read more

Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում

Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։ Այս մասին հայտնում է «Armat Media»-ն։

Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ

Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ: «Բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ավարտից հետո նախագահը լքել է ԲԿ-ն։ Նա ստացիոնար բուժման մեջ չի գտնվել, Խաչատուրյանի վիճակը գնահատվում է նորմալ»,-Սպուտնիկ Արմենիային հայտնեցին «Նաիրի» ԲԿ-ից։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից խոստացան ավելի ուշ հանդես գալ պաշտոնական մեկնաբանությամբ, սակայն, ԶԼՄ-ի փոխանցմամբ, հետո դադարեցին պատասխանել զանգերին։ Ավելի վաղ … Read more

Իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը, ովքեր կդառնան ԱԺ պատգամավորներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն, ըստ որի 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի պատգամավորներ են գրանցվում և մանդատներ են տրամադրվում՝ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության Ընտրական ցուցակի երկրորդ մասից՝ Բաքոյան Ռուստամ Զուրբայի Սանդիկով Ալեքսեյ Իվանի Հասանով Կնյազ Համիդի Ընտրական ցուցակի առաջին մասից՝ … Read more