Փորդ չի ծակի, չլնի-չլնի՝ 100 մանեթը ջեբդ ա. կաշառքի գործով ձայնագրության մանրամասները

Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություններն է հրապարակել նախընտրական կաշառքի գործով: Ըստ կառույցի՝   Աբովյանի տարածքային գրասենյակի պատասխանատուն, կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Կան ձերբակալվածներ:

«Մենք կանք» խորագրով արցախյան մշակույթը ներկայացվեց Գյումրիում – Tsayg

Ծրագիրն իրականացվել է Երևանի և Գյումրու «Փախստականների համայնքային խորհուրդների» համատեղ նախաձեռնությամբ՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։ Գյումրիում ծրագրի իրականացմանը ներգրավված է նաև «Կանանի» հասարակական կազմակերպությունը, որը հյուրընկալում է «Փախստականների համայնքային խորհրդին» և աջակցում համայնքում բնակվող տեղահանված անձանց մասնակցությանը տարբեր նախաձեռնություններում։

Փոքրիկների օրը՝ մեծ ժպիտներով. հունիսի 1-ը Գյումրիում – Tsayg

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, հոգատարության, կրթության և անվտանգ միջավայրում մեծանալու հնարավորության։ Երեխաները մեր ապագան են, և նրանց երջանկությունն ու բարեկեցությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման կարևոր նախապայմանն են։ Գյումրիում Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է տոնական ու գունեղ միջոցառումներով։ Քաղաքի տարբեր հատվածներում, ճեմափողոցներում և այգիներում կազմակերպվել են համերգային … Read more

Եթե վստահ չեք՝ ձեր վիզան չեղարկվել է, թե ոչ, կապվեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ․ ԱՄՆ դեսպանատուն – Tsayg

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են՝ սահմանապահ պաշտոնյայի կամ ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից ձեր վիզայի առգրավումը չպետք է նույնացնել կորած կամ գողացված վիզայի հետ։ «• Առգրավման պարագայում վիզան սովորաբար չեղարկվում է։ • Դուք չպետք է փորձեք այն կրկին օգտագործել։ • Դուք պետք է դիմեք նոր վիզայի համար և բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե վստահ … Read more

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը – Tsayg

«Ստուգման արդյունքների հիման վրա՝ 2026 թվականի հունիսի 2-ից, հայկական կողմը պետք է կասեցնի Ռուսաստան կենդանի ձուկ և ձկնամթերք արտահանող բոլոր հայկական ընկերությունների անասնաբուժական հավաստագրումը, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը՝ բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումը»,- ասվում է հայտարարության մեջ: Ստուգումը ռուսական ծառայության մասնագետներն անցկացրել են Հայաստանում իշխանի պահպանման և բուծման ձկնավերամշակման ձեռնարկություններում ու ֆերմաներում: Ըստ աղբյուրի՝ … Read more

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ – Tsayg

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել … Read more

Հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքները հունիսի 3-4-ը կցուցադրվեն Մարզահամերգային համալիրում

Հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ամենատարբեր արտադրանքները կարող եք տեսնել հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` RISE 2026 ցուցահանդեսի շրջանակում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Հ․Գ․ Տեսանյութում «Դավարո», «Աէրոդինամիքս» և «ՅուԷյՎԻ Լաբ» ընկերությունների ԱԹՍ-ներն են»,- գրել է Հայրապետյանը։

Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1-5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա … Read more

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն – Tsayg

«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն։ ՀՖՖ-ից հայտնում են՝ փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտը» հաղթեց «Երևանին»։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։ Ալեքսանդր Դիբրիվնու թիմից հաղթանակը կերտեցին Պուտրուս Վասիլևը, Ռաֆիկ Մելիքյանը, Սարգիս Մարգարյանը, դուբլ ձևակերպեցին Էդուարդ Մկրտչյանն ու Համլետ Մանուկյանը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Արթուր Պատատյանը։ Խաչատուր Միքայելյանի թիմից պատասխանեցին Արթուր Պատատյանը։ Նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ … Read more