Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ով տարածվող ֆիշինգային հաղորդագրությունների մասին – Tsayg

Կիբեռոստիկանությունից զգուշացնում են՝ չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին։ «Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։ Հիշե՛ք՝ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ … Read more

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման հնարավորությունները – Tsayg

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման հնարավորությունները – Tsayg

Պարույր Հովհաննիսյանը ECOSOC գործառնական հատվածի շրջանակներում ընդգծել է ուժեղ, պատշաճ ֆինանսավորվող և արձագանքող ՄԱԿ զարգացման համակարգի կարևորությունը – Tsayg

Պարույր Հովհաննիսյանը ECOSOC գործառնական հատվածի շրջանակներում ընդգծել է ուժեղ, պատշաճ ֆինանսավորվող և արձագանքող ՄԱԿ զարգացման համակարգի կարևորությունը – Tsayg

Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքեր միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար

Հունիսի 2-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Քոթանջյանն ընտրվել է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 1-ին կոմիտեի (զինաթափում և միջազգային անվտանգություն) փոխնախագահ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ «Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքերը կոմիտեի աշխատանքներում ներդրում ունենալու և միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար»,- ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Վերահաստատել եմ ԵՄ համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման պայմաններում. Կոս – Tsayg

Հայաստանն ինքնիշխան և անկախ երկիր է. նրա ժողովուրդն ազատ է՝ ընտրելու իր ճանապարհը՝ X-ի իր էջում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը: «Այսօր կեսօրին արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում վերահաստատել եմ ԵՄ համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման պայմաններում։ Մենք ուսումնասիրում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող … Read more

ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել են Իսրայելի և Լիբանանի միջև չորրորդ ուղիղ բանակցությունները – Tsayg

ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել են Իսրայելի և Լիբանանի միջև չորրորդ ուղիղ բանակցությունները՝ դեսպանների մակարդակով: Երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն և պատերազմի վիճակում են 1948 թվականից ի վեր: Բանակցությունները պետք է շարունակվեն երկու օր: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և կանխել իսրայելական զորքերի առաջխաղացումը դեպի Բեյրութ: Ըստ Թրամփի՝ «Հըզբոլլահ»-ը … Read more

Հայաստանը կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն. Կոբախիձե – Tsayg

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային երթուղուն Հայաստանի միանալու հնարավորության մասին: «Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ ուշադրություն է դարձվում, և մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում՝ նաև տարանցիկ գործառույթի զարգացման գործում»,- ասել է Կեբախիձեն վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի … Read more

Ընտրողի ազատ կամքին խառնվել չի կարելի. Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան – Tsayg

«Մեր ընտրական հոլովակներն էլ քարոզարշավին զուգահեռ մոտեցան իրենց ավարտին։ Ամփոփիչ էպիզոդում՝ քարոզարշավի արգելված բաղադրատոմսերն ու հստակ հիշեցումը․ ընտրողի ազատ կամքին խառնվել չի կարելի։ Եթե ձեզ ճնշում են, պարտադրում կամ փորձում են ազդել ձեր ընտրության վրա, բարձրաձայնե՛ք և ահազանգե՛ք»,- ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանի տարածած տեսանյութին կից գրառումում։

Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀԿ

«Քո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ: Ասա Ո՛Չ ընտրակաշառքին: Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ»,- ասված է  Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած  հաղորդագրությունում։ Իրազեկող տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք նոր ապրանքների ներմուծման համար – Tsayg

«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից հունդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման համար, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ նշված մթերքների տարանցման համար՝ հայտնել են գերատեսչությունից: Նշվում է, որ սահմանափակումները սահմանվել են մինչև ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։