Քուվեյթը բողոքի նոտա է հղել Իրանին – Tsayg

Չորեքշաբթի լուսաբացին Իրանը Քուվեյթի ուղղությամբ արձակել է 13 բալիստիկ հրթիռ և 17 հարձակողական անօդաչու թռչող սարք: Դրանք ուղղված են եղել քաղաքացիական և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 63-ը։ Այդ մասին հայտարարել է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը և նշել, որ դրոններն ու հրթիռները խոցվել են: Քուվեյթի արտաքին … Read more

5 քայլ դեպի քվեատուփ. ինչպես է քվեարկության կարգը – Tsayg

Հունիսի 7-ը համապետական ընտրությունների քվեարկության օրն է։ Ընտրական հանձնաժողովների աշխատանքն է  ապահովել քվեարկության բնականոն ընթացքը և ընտրողներին հերթական անգամ հիշեցնել՝ ինչպես ճիշտ մասնակցել քվեարկությանը։ «Այսօր» լրատվականի հետ զրույցում թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը ներկայացնում է ընտրողի անցնելիք հինգ քայլը՝ ընտրատեղամաս մտնելուց մինչև քվեատուփին մոտենալը։

Բելգիայում կալանք է դրվել Google-ի 115 միլիոն եվրոյի ակտիվների վրա – Tsayg

Բելգիայի իշխանությունները կալանք են դրել Google-ի շուրջ 115 միլիոն եվրոյի ակտիվների վրա՝ ռուսական «Google» ընկերության հայցի հիման վրա։ Խոսքը վերաբերում է այն շահաբաժինների վերադարձին, որոնք, ըստ ռուսական դատարանի, դուրս են բերվել «Գուգլ» ՍՊԸ-ից ընկերության սնանկացման գործընթացի մեկնարկից անմիջապես առաջ։ Մոսկվայի դատարանը եզրակացրել է, որ շահաբաժինների վճարումը կատարվել է պարտատերերի հետ հաշվարկներից խուսափելու նպատակով։ Google Belgium-ի … Read more

Քրեական ոստիկանները բացահայտել են Տելեգրամի միջոցով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ չորս անձ ձերբակալվել է – Tsayg

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Տելեգրամյան հավելվածում գրանցված մի խումբ քաղաքացիներ ապօրինի իրացնում են թմրամիջոցներ։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Օպերատիվ-հետախուզական լայնածավալ … Read more

Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ – Tsayg

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ «Տիգրան Մեծ» տպարանում ավարտվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների տպագրությունը: ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ ընդհանուր տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ՝ բոլոր մասնակից կուսակցությունների և դաշինքների համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի համար տպագրվել է 2 մլն 628 հազար 376 քվեաթերթիկ։ Այս քանակը … Read more

Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են … Read more

Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը – Tsayg

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացրել է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 24-ին և 27-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին և 27-28-ը, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին Արարատ քաղաքում՝ մայիսի 23-26-ը: Գյումրի … Read more

Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն

Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն – Tsayg

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները

2026 թվականի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դպրոց տանող ճանապարհներից մինչև միջազգային հեծանվամրցաշարի երթուղիներ՝ շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել։ Մանրամասները՝ տեսանյութում։