Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի – Tsayg

Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հունիսի 5-ին կեսօրից հետո, 6-ին առավելապես երեկոյան ժամերին, 7-10-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Ղրիմում դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը – Tsayg

Հունիսի 4-ից Ղրիմի թերակղզում «մի քանի օրով» ամբողջությամբ դադարեցվել է բենզինի կանխիկ վաճառքը։ Ազատ վաճառքում կտրոններ չկան և մոտ ապագայում չեն լինի, իր Telegram ալիքում հայտարարել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Որոշումն ընդունվել է թերակղզում ավտոմոբիլային վառելիքի պակասի պատճառով։ Ակսյոնովի խոսքով՝ կոմունալ ծառայությունները, շտապօգնության մեքենաները, իրավապահ մարմինները և հասարակական տրանսպորտը «լիովին ապահովված են վառելիքով»։ Astra Telegram … Read more

Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե – Tsayg

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշեցին, որ Արման Սահակյանն այսօր կալանավորվել է 2 ամսով:

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ – Tsayg

Վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ։ Դրանցում որպես ուղարկող նշված էլեկտրոնային հասցեն՝ [email protected]ը, երբևէ չի պատկանել ինձ և չի օգտագործվել իմ կողմից՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ անձնական հաղորդակցության նպատակներով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է … Read more

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին – Tsayg

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման հարցում, ինչպես նաև հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Նա հավելել է, որ Մոսկվան զգալի ներուժ է տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Հարավային Կովկասի երկրներին և նրանց պատմական հարևաններին:

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն – Tsayg

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկի տրամադրմանը: Որոշումը կայացվել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու շրջանակներում երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների արդիականացման համար, որը միացնում է Եվրոպան և Ասիան՝ շրջանցելով Ռուսաստանը: Անդրկասպյան տրանսպորտային միջանցք նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է 750 մլն դոլարը: Համաշխարհային բանկի վարկից բացի, Թբիլիսին ակնկալում է … Read more

Պետական աջակցությամբ՝ դեպի եվրոպական շուկաներ – Tsayg

Կառավարությունը նոր աջակցության ծրագիր է գործարկել՝ խթանելու տեղական արտադրանքի արտահանումը դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ։

Ճանապարհային հարկից ազատում՝ ՀՀ-ում չհաշվառված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով բեռնափոխադրում իրականացնողների համար – Tsayg

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով կամ առանց տարանցման ՀՀ տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը։ Ըստ այդմ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) … Read more

«Մենակատարների շքերթը» բացահայտեց նոր երաժշտական տաղանդներ – Tsayg

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բեմ բարձրացան այն պատանի և երիտասարդ երաժիշտները, ովքեր շուրջ մեկ ամիս առաջ հաջողությամբ հաղթահարել էին «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի լսումների փուլը։ Այս տարի փառատոնն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, ինչը հնարավորություն տվեց ընդլայնել ծրագրի շրջանակները, ներգրավել ավելի մեծ թվով մասնակիցների և ապահովել ավելի լայն մասնակցություն Հայաստանի … Read more

Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սոցիալական հոլովակ է տարածել ընտրակաշառք տալու, ստանալու վերաբերյալ: «Քո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ: Ասա Ո՛Չ ընտրակաշառքին: Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ»,- նշված է տարածված տեսանյութին կից: