Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին – Tsayg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին։ Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը՝ ի նպաստ բարգավաճման և կայունության»։

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները – Tsayg

Հետաքրքիր է, որ ընտրողների ընդհանուր թիվը մարզում շարունակել է նվազել։ Եթե 2017 թվականին ընտրական ցուցակներում ընդգրկված էր 230 հազար 694 ընտրող, ապա 2026 թվականին այդ թիվը հասել է 207 հազար 820-ի։ Այսինքն՝ ինը տարվա ընթացքում Շիրակը կորցրել է ավելի քան 22 հազար ընտրող։ Սակայն ընտրողների թվի նվազումը չի հանգեցրել մասնակցության անկման,  հակառակը՝ 2026 թվականին ընտրատեղամասեր … Read more

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին – Tsayg

Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով: «Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարական ուղուն, ինչպես նաև երկրի դիմակայունության, ինքնիշխանության և բարօրության ամրապնդմանը։ Ավստրիան Հայաստանի կողքին է՝ խաղաղության, տարածաշրջանային կայունության … Read more

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին

Հայաստանից արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սահմանված արգելքներն ու սահմանափակումները շարունակում են մտահոգել արտադրողներին: Խոսքը հատկապես ծաղիկների, մրգերի , հատապտուղների և այլ գյուղատնտեսական ապրանքների մասին է, որոնց արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտները զգալի ազդեցություն են թողնում տնտեսության այս ճյուղի վրա: 

Պետությունը փրկելու հարց էր. Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին – Tsayg

Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել: 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագրին» քվեարկել է 688 հազար 761 ՀՀ քաղաքացի, 2026-ին մեզ քվեարկել է 727 հազար 160 քաղաքացի, այսինքն՝ 38 հազար 399 ձայնով ավելի: Դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ուժեղ մանդատ է ստացել, և 2026 թվականին ավելի մեծ ժողովրդականություն ունի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ … Read more

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»:

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները – Tsayg

Ռուսաստանը մտադիր է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մշակել՝ հիմնվելով Հայաստանի ղեկավարության ձեռնարկած իրական քայլերի վրա, հայտարարել է Մարիա Զախարովան։ «Հայ հասարակության մեջ ակնհայտ է ՌԴ-ի հետ կապերի զարգացման և ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցության մեծ պահանջը։ Հայ ժողովուրդը Ռուսաստանի համար եղբայրական է, Ռուսաստանը նրան խաղաղություն և բարգավաճում է մաղթում»,- նշել Է դիվանագետը։ Ընտրությունները Հայաստանում տեղի են … Read more

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները

«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը և ԿԲ 2025 թվականի վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվությունն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 8-ին ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն շարունակում է առաջնորդվել կատարողականի գնահատման երեք հիմնական մոտեցմամբ՝ … Read more

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում – Tsayg

Ամերիկյան «CNN» առցանց լրատվական հարթակը, հղում անելով 4 իրազեկ աղբյուրի, նշում է, որ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում Իսրայելը հարևան երկրներում գաղտնի բազաների ցանց ստեղծել, մասնավորապես Ադրբեջանում, Իրաքում, ԱՄԷ-ում և Սոմալիլենդում։ Ադրբեջանում գտնվող բազաները ենթադրաբար օգտագործվել են ինչպես հետախուզական տվյալներ հավաքելու, այնպես էլ գործողություններին աջակցելու համար։ Պնդում է արվում, որ Ադրբեջանն այս գաղտնի ցանցի ամենակարևոր օղակներից մեկն … Read more

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը – Tsayg

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2503981 Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1237 Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1178 Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ … Read more