Պատրաստ ենք էլ ավելի զարգացնել Կիպրոս-Հայաստան հարաբերությունները. Նիկոս Քրիստոդուլիդիս – Tsayg

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով. «Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային: Կիպրոսը պատրաստ է էլ ավելի զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը և Կիպրոս-Հայաստան հարաբերությունները»:

ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. ԱԺ-ում շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը – Tsayg

Ներքին գործերի նախարարության ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ, կատարողականը՝ 97.2 մլրդ դրամ: 2025 թվականին  նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր և 24 միջոցառում: Պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական  քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար … Read more

Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ – Tsayg

Ադրբեջանի տարածքով տարանցմամբ հերթական անգամ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում 12 վագոն պարարտանյութ ՝ 828 տոննա քաշով, և 6 վագոն անտրացիտ՝ 414 տոննա քաշով: Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար: Տարանցման հետ մեկտեղ շարունակվում … Read more

ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ – Tsayg

«Ագարակ» մաքսային անցման կետում, ԻԻՀ-ից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում, մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր: Խցիկում առկա բարձերի միջից հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր՝ 26 կգ քաշով: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը՝ առգրավվել: ԻԻՀ քաղաքացու նկատմամբ … Read more

2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից – Tsayg

Քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն ենք կազմել այս տարի: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: «Անցած տարվա համեմատությամբ մենք կրկնակի ավելի ենք կազմել: Այսինքն՝ վարչարարությունը խստացվել է: Բայց պետք է կրկնեմ. սա այն իրավախախտումն է, որը մարդու գիտակցության մեջ պետք է տպվի, որ … Read more

Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար – Tsayg

Հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում: Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: Նիստերը բաց են այն անձանց … Read more

Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը նախաձեռնում է միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված արհեստական բանականության կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանական ոլորտում։ 2026 թվականի հունիսի 11-ին կանցկացվեն առցանց քննարկումներ, որոնց կմասնակցեն ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայությունների ներկայացուցիչներ, մասնագետներ և մասնավոր հատվածի գործընկերներ։ Քննարկումների առանցքում կլինեն. արհեստական բանականության ազդեցությունը եղանակային և ջրաբանական կանխատեսումների վրա, վաղ նախազգուշացման համակարգերի … Read more

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին – Tsayg

Շնորհավորում եմ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին X-ի իր էջում հայերենով գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հնարավորություններ՝ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը»,-նշել է նա։

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան – Tsayg

Իվետա Տոնոյանի հրապարակած այս քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք։ Բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: «Մասնավորապես այս նկարի 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի (համար 16) ձայները գրվել են ԴՕԿ-ի … Read more

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին – Tsayg

Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Ետտենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է. «Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Այս արդյունքները հստակ հաստատում են նրա կողմից որդեգրված տարածաշրջանային խաղաղության, կապակցվածության և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման օրակարգը։ Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին, քանի որ այն … Read more