Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ՀՀ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Հունվարի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Սաստիկ … Read more

Նորածինների տեսողությունը կստուգվի կյանքի առաջին օրերին – Tsayg

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր ծննդատներում մեկնարկել է նորածնային ակնային կանխարգելիչ հետազոտությունը, որը մանկական սքրինինգային ծրագրերի շարքում արդեն ութերորդն է։

TikTok-ում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ. ՆԳՆ-ն զգուշացնում է

TikTok սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով: Այդ մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից: «Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին անգամ փորձում են ձեռք բերել ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր … Read more

Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

xWhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով: Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից: «Կոմիտեի ղեկավարին չպատկանող հեռախոսահամարից ուղարկվում են հաղորդագրություններ տարբեր անձանց։ Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ: Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք: Ցանկալի է, եթե ստացել եք այդպիսի նամակ, արգելափակել (Block) օգտահաշիվը … Read more

Ոսկու գնաճի հետևանքները Գյումրիում – Tsayg

Վերջին մեկ տարվա ընթացքում ոսկու գինը կտրուկ աճել է՝ անմիջապես ազդելով նաև Հայաստանի, շուկայի վրա։ Գնաճը փոխել է թե՛ սպառողների վարքագիծը, թե՛ ոսկերիչների ու տնտեսվարողների աշխատանքային պայմանները:

Փոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ` առաջարկվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատող անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու որոշմամբ սահմանված միջոցառումից: Սահմանվել է տեղեկատվական բազաների և միջոցառման իրականացման համակարգի տվյալներում, կամ դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած … Read more

Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:05-ի դրությամբ – Tsayg

Հունվարի 21-ին՝ ժամը 20:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Թթուջուր-Նավուր, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Գդեվազ-Ջերմուկ հատվածը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը … Read more

Ավարտին են մոտենում Շիրակի մարզի մի շարք դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

Նշենք, որ Շիրակի մարզում ներկայումս ընթացքի մեջ են 14 դպրոցների նոր կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 23 միլիարդ 512 միլիոն 376 հազար դրամ արժեքով։ Միաժամանակ վերանորոգվում են 29 դպրոցներ և մեկ մարզադահլիճ՝ շուրջ 7 միլիարդ 700 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Գյումրիում վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների թիվը հասնում է 15-ի։

Պետական ծառայությունը ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն։ Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»,- ասվում է գրառման մեջ։ – Tsayg

Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաչատրյանը: «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։ Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային … Read more

Որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից.Հռիփսիմե Հունանյան

Հռիփսիմե Հունանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյան» – գրել է նա։