Արարատ քաղաքում բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան

21 Օգոստոսի, 2026 Այսօր՝ օգոստոսի 21-ին,  վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասում բախվել են բեռնատար գնացքը և բեռնատար ավտոմեքենան։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։