Մեր ու Թաթոյանի միավորումը նպատակ ունի իշխանազրկել Փաշինյանին այս հունիսին

Երեկ հյուրընկալվել էի 24news-ի տաղավարում, որտեղ խմբագիր Նարեկ Գալստյանի հետ թարմ հետքերով քննարկեցինք, թե ինչու ենք մենք որոշել միավորել մեր ուժերը «Միասնության թևեր»-ի հետ, ինչ է դա տալու ընտրողին, և ինչպես է ազդելու քաղաքական դաշտի ու ընտրությունների արդյունքի վրա: Հատուկ ուշադրություն ենք դարձրել գործող վարչախումբն ընտրություններով իշխանազրկելու կարևորության, և դրա համար անհրաժեշտ ազգային քաղաքական ուժերի … Read more

Փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու է տալիս պատմական ոճիրը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «38 տարի առաջ՝ փետրվարի 27–29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդ կազմակերպեցին հայերի նկատմամբ, ինչի հետևանքով ոչ միայն մեծաթիվ զոհեր եղան, այլև հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին, բռնաբարվեցին և ծանր կտտանքների ենթարկվեցին. մի քանի տասնյակ հազար հայեր ստիպված լքեցին իրենց տներն ու բնակավայրերը։ Ադրբեջանական վայրագությունները համակարգված բնույթ էին կրում՝ … Read more

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին։   Վերջին 35 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, հարևան Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Ավելին, Իրանը միշտ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային … Read more

Մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. Մարիաննա Ղահրամանյան

Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան` ցանկանում ենք նշել, որ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև։ Հայաստանում շուտով լինելու է նոր, ուժեղ առաջնորդություն։

Այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության ճակատագիր որոշում. Աննա Կոստանյան

Հայաստանի հարևան պետությունը ենթարկվել է աշխարհի գերտերություն ԱՄՆ ուղիղ միջամտությամբ և աջակցությամբ՝ Իսրայելի կողմից հարձակման, տարածաշրջանը գերլարված վիճակում է, Միջին Արևելքը վերածվել է թեժ կաթսայի։ Այս իրավիճակում ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, փոխանակ անվտանգային խորհրդակցություն հրավիրի, բանակը բարձր պատրաստության բերի, դիտարկի իրանահայերի (և ոչ միայն հայերի) հնարավոր ներհոսքը ՀՀ, դժվար չէ կռահել, իհարկե, «խաղաղություն» … Read more

Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի Սարգսյան

«Հայաստանում հայ ժողովուրդն է ձևավորում իշխանություն, և պետք է կենտրոնանալ հայ ժողովրդի վստահության քվեին արժանանալու համար, ոչ թե որևէ գերտերության աջակցությանն արժանանալու համար։ Ավելին, որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի Հանրապետության տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում։ Տնտեսագիտության մեջ արտահայտության կա․ «ձրի փող չկա», այսինքն ամեն ինչի համար պետք է … Read more

Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա Զոհրաբյան

Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց։ Բայց, ի տարբերություն բազմաթիվ ադեկվատների, ես որոշեցի չվիավորվել մեզ էշի տեղ դնելու իշխանական զույգի նողկալի շոուից, քանզի «Աննան բաժանվում է Նիկոլից» շոուի քարոզչական հասցեատերը մենք չենք եւ մեզ չէ, որ դնում են էշի տեղ։ Ես, իհարկե, հասկանում եմ ձեր էմոցիաները, թե՝ ինչպե՞ս … Read more

Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ Կարապետյան

Բոլոր ժամանակներում էլ ասել են, որ ապագան երիտասարդներինն է, բայց մեր օրերում այդ խոսքը շատ տեղին է հնչում, որովհետև ապագան տեխնոլոգիաներինն է, իսկ երիտասարդները ամենից հեշտն են սովորում ու ոչ միայն սովորում, այլ նաև բոլորի համար սովորական դարձնում նոր տեխնոլոգիաները։ Բայց և ուզում եմ հիշեք, որ տեխնոլոգիան միայն գործիք է և մենք չպետք է ուղղակի … Read more

Եթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան

Սպասելով «մոլդովական սցենարին» Իշխանությունը բաց տեքստով ասում է. «թույլ չեմ տալու՝ այլ ուժեր ԱԺ-ում մեծամասնություն կազմեն»։   Քաղաքական-հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է. «կրկնելու են մոլդովական սցենարը»։ Բա հետո՞։   Իշխանությունն այլ ուժերին մեծամասնություն թույլ չտալու օրինական մեկ տարբերակ ունի. եթե ինքը օրինական ճանապարհով հավաքի մեծամասնություն։ Ակնհայտ է, որ չի կարողանալու։ Տապալել է նաև պրոքսի … Read more