Հայերի հերթական խմբին են արտաքսել Գերմանիայից
Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթն է եկել Հայաստան։ «Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով` չվերթը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ։ Հավանաբար՝ ինքնաթիռում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ, քանի որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ոչ միայն Երևանում, այլև Թբիլիսիում։ 2026 թվականին Գերմանիայից Հայաստան ևս երեք արտաքսման թռիչք է իրականացվել։ Երկու չվերթ տեղի է ունեցել փետրվարին, մեկը` մայիսին։