Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է Նոյեմբերյանի համայնքապետի ձերբակալման փաստը

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է գերատեսչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չենք կարող հաղորդել»,- նշել են կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։ Ձերբակալման պատճառների, հարուցված քրեական վարույթի և այլ մանրամասների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։