Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են Armat Media լրատվականից։ «Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են ԶԼՄ-ից: Հիշեցնենք՝ Ալիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների

Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության դռները կապարակնքված են, առգրավված է ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսները: Խուզարկության օրը, խմբագրակազմը հայտարարեց, որ այս գործը ընտրություններից առաջ ԶԼՄ-ի աշխատանքը պարալիզացնելու համար … Read more

«Armat Media»-ից առգրավվել են բոլոր աշխատակիցների հեռախոսները․ խմբագիր

Սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները: Այս մասին ասել է «Armat Media»-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում:

Ուժային մարմինների ներկայացուցիչները մտել են «Արմատ մեդիա»-ի խմբագրություն

«Արմատ մեդիա»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը հայտարարել է, որ լրատվամիջոցի խմբագրությունում տեղի ունեցող գործողություններն անթույլատրելի են և դրանք գնահատել է որպես ազատ խոսքի դեմ ուղղված արշավ։ «Այն, ինչ կատարվում է այս պահին «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում, պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա»,- Facebook-ի իր էջում գրել է Ավետիսյանը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ուժային մարմինների … Read more