Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը խոսել է նաև ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։