17-ամյա Աննա Զաքարյանը հայտնաբերվել է
26 Հունվարի, 2026 Հունվարի 25-ին հաղորդվել էր 2009 թվականին ծնված Աննա Զաքարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: