Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 06:10-ին, վնասվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» 220/100/10 կՎ ենթակայանի 10 կՎ միջսեկցիոն անջատիչը։ Վթարի հետևանքով էլեկտրամատակարարումն ընդհատվել է Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդների մոտ։ Նշվում է, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մասնագետներն … Read more

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն: Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը, ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը … Read more

Սա արդեն լրիվ կապիկություն է․ քաղաքական բոմժերի սեզոնը համարենք բացված․ — MediaNews

  Ֆեյսբուքյան օգտատեր Արա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝  անդրադառնալով կալուգացի Սամոյի մարզերով շրջող թիմին։ Լավ դե սա արդեն լրիվ կապիկություն է, Սամվել Կարապետյանի քաղաքական մուրացկանների խումբը ընկել է գյուղերով ու իբր հանրօգուտ գործ է անում: Ըստ այս անպիտանների, նրանք գույքագրում են առկա խնդիրները, սակայն դա ուղղակի երեսպաշտություն է: Ժողովուրդ ջան, այդ մարդիկ, … Read more

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Հուլիսի 14-ը՝ Բաստիլի գրավման օրը, դարձավ Ֆրանսիայի պատմության շրջադարձային հանգրվան՝ ընդմիշտ փոխելով երկրի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Այս տոնն ուրույն խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, մարդու իրավունքների, հավասարության և ժողովրդավարության արժեքները կրող բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի … Read more

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացում: «Մեր իրավիճակում նրա դերը շատ կարևոր էր նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հասան եզրափակիչ փուլին։ Նախագահ Թրամփը և նրա թիմը միացան գործընթացին և ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը։ … Read more

Այսօր վարդավառ է — MediaNews

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 12-ին, նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և հայերի ամենասիրելի տոնն է եղել: Մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն … Read more

Ռուսաստանը չի մոռանա Նիդեռլանդներում խորհրդային մարտիկների տապանաքարերի պղծումը․ Զախարովա

Ռուսաստանը չի մոռանա և լռության չի մատնի Նիդեռլանդներում խորհրդային մարտիկների տապանաքարերի պղծման փաստը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հենց դուք եք տարիներ շարունակ հետևողականորեն ոչնչացրել հարգանքը պատմական հիշողության հանդեպ։ Եվ զինվորական գերեզմանների այսօրվա պղծումը այդ քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Դա ձեր պատասխանատվության գոտին է։ Մենք չենք մոռանա այս հերթական հանցագործությունը … Read more

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ — MediaNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի կարևորության մասին: «Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին»,- ասել է վարչապետն ու ցույց տվել, թե սրճարաններում որն է ՀԴՄ կտրոնը՝ բերվող 3 կտրոններից: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում կլինի հուլիսի 10-29-ը ներառյալ։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ծառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել

Չնայած Ծառուկյանի ու նրա ներկայացուցիչների կողմից շարունակվում են սպառնալիքների տոնով հայտարարություններ հնչեցվել սպորատային ֆեդերացիաների ու սպորտսմենների հասցեին՝ պահանջելով նրանցից քաղաքական պրոցեսների մասնակից դառնալ։ Չնայած այդ սպառնալիքներին, ֆեդերացիաները և սպորտսմենները գիտակցում են եղած գործընթացների էությունը և տեղի չեն տալիս այդ խարդավանքներին։ Զավեշտալի է, որ օրինակ Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի կողմից որևէ հայտարարություն չի տարածվել, պաշտոնական էջում այդպիսի … Read more

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է հուլիսի 9-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 364.67 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 369.41 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 413.94 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 425.02 դրամը։Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.46 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.92 դրամը: Մի մոռացեք կիսվել Ձեր … Read more