Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելո Փաշինյանին ու Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 21 Հունվար, 2026 14:21 Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ներկայանում է որպես նոր միջազգային խաղաղապահ մարմին։ The … Read more

Դատախազությունը պահանջում է Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետից և մյուսներից բռնագանձել 20 մլն 500 հզր դրամ

Դատախազությունը Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից համապարտության կարգով 20 մլն 500 հազ. դրամ գումար է պահանջում՝ որպես Հայրիկյանի բուժման ծախս։ Factor TV-ի հարցմանը Դատախազության տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Սեդրակյանի դեմ հայցադիմում ներկայացնելու առիթը եղել է հենց Սեդրակյանի կողմից դատարան ներկայացված մի միջնորդություն, որով պահանջել … Read more

Aurora News | Ալիևը հայտարարել է Ադրբեջանի երկրորդ «նավթային բումի» հնարավորության մասին

Ադրբեջանը կարող է իր պատմության մեջ երկրորդ խոշոր «նավթային բում» ապրել, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով տարբեր երկրների բիզնեսի ներկայացուցիչների հարցերին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպման ժամանակ։ «Մենք ավելացնում ենք գազի արտադրությունը և կրճատում նավթի արտադրությունը, բայց մենք ունենք նավթի արտադրությունը կայունացնելու ծրագրեր։ Դեռ վաղ է խոսել դրա մասին, բայց մենք ունենք հիմնավորված … Read more

Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցում ողջունել է Խաղաղության խորհրդին միանալու հրավերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։ Միաժամանակ, Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Գազայի Խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար, գրում է Turkiye today-ը։ «Շատ լավ հեռախոսազրույց էր»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ Սպիտակ տնից Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորում մեկնելիս։ Թրամփն ավելի վաղ ասել էր, … Read more

Aurora News | Ֆրանսիան ցանկանում է Գրենլանդիա ուղարկել լրացուցիչ ֆրանսիական զորք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է Գրենլանդիա ուղարկել առնվազն 200 լրացուցիչ ֆրանսիական զորք, հաղորդում է Canard Enchaine թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ֆրանսիան արդեն մոտ 15 զինծառայող է ուղարկել Գրենլանդիա։ Reuters-ի տվյալներով՝ երկիրը նաև խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել կղզում։ «Էմանուել Մակրոնը պլանավորում է Գրենլանդիայի բնակիչներին պաշտպանելու համար ուղարկել առնվազն 200 ալպյան հրաձիգից բաղկացած ստորաբաժանում», – … Read more

Aurora News | Չեղարկե’լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները հայտարարությամբ են հանդես եկել, հաջորդ ամիս Ասվտրիայում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի առնչությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․ «Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու … Read more

Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է

Շիրակի մարզում այս պահին 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 700 ուսուցիչ կա։ 500 հազար դրամ և ավել աշխատավարձ է ստանում երկու ուսուցիչ։  Նշված աշխատավարձերը արդեն հարկված են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ նշված գումարն արդեն հարկված աշխատավարձի չափն է: «19 մանկավարժ ստանում է 400 հազար դրամ և ավել, 124-ը՝ 300 … Read more