Էմիրությունների նավթի պահեստարանում հրդեհ է բռնկվել
6 Մարտ, 2026 20:40 Միջազգային Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստի մոտ գտնվող նավթի պահեստարանում հրդեհ է բռնկվել։ Տեղական WAM պետական լրատվական գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներից, կրակի տարածումն արդեն կանխվել է։ Al-Jazeera հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այն ամբողջ Մերձավոր Արևելքի նավթի խոշորագույն պահեստարանն է։