Վարկառուից բացի ո՞վ կարող է տեղեկանալ վարկային պատմության մասին
Առանց վարկառուի համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաև դատարանին` դատական որոշման հիման վրա։ Վարկառուի կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ նրա մասով դրամական պահանջներ՝ օրինակ տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ գործատուն` աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս: