Խոստանում եմ ձեզ՝ սա կլինի միասնության տարի, մի տարի, երբ Հայաստանը կրկին ուժեղ կլինի․ Նարեկ Կարապետյան

Խոստանում եմ ձեզ՝ սա կլինի միասնության տարի, մի տարի, երբ Հայաստանը կրկին ուժեղ կլինի։ Սա կլինի հայ ժողովրդի տարին։ Ամանորի տեսաուղերձում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ 2026-ը լինելու է վճռորոշ մեր երկրի զարգացման համար, շատ կարևոր իրադարձություններ են ունենալու, որոնք կանխորոշելու են մեր երկրի ապագա կյանքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Գեղարքունիքի Մարտունու հատվածում Նոր տարին դիմավորել են առանց լույսի. հոսանքազրկումը շարունակվում է

Գեղարքունիքի մարզի Մարտունու հատվածում էլեկտրամատակարարումը մինչ այս պահը՝ հունվարի 1-ին ժամը 09։30-ի դրությամբ, դեռևս չի վերականգնվել։ Հոսանքազրկումը սկսվել էր նախորդ օրը՝ սառնամանիքի և ուժեղ քամու հետևանքով, և արդեն տևում է մի քանի ժամից ավելի։ Տեղի բնակիչները Նոր տարին ստիպված են եղել դիմավորել մթության մեջ։ Նրանց խոսքով՝ հոսանքի երկարատև բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծում՝ հատկապես ձմեռային … Read more

asekose.am – Մոմավառություն «Եռաբլուրում»

Մոմավառություն «Եռաբլուրում» ԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ երիտասարդ ՀՅԴ-ականների հետ 2025 թվականի վերջին օրն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին:

Հրավառություն և դրոններով շոու Հանրապետության հրապարակում

Երևանի Հանրապետության հրապարակում տոնական տրամադրությանը լրացրեց դրոններով շոուն։ Հիշեցնենք, երեկ Հրապարակը լեփ-լեցուն էր մարդկանցով, որոնք եկել էին դիմավորելու 2026 թվականը: Ամանորյա միջոցառումներից հետո ցուցադրվեց դրոններով շոուն: Մանրամասները՝ տեսանյութում

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է գալիս ամանորյա ուղերձով: Նշենք, որ այս տարի ևս նրա ուղերձը չի հրապարակվում Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ:

«Ամեն ինչ հնարավոր է՝ Գիտելիքով և Առաքինությամբ». Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ երբ այս Նոր տարին մենք մեկ քայլով ավելի ԱՌԱՔԻՆԻ դառնանք, ասել է թե՝ ․ իմաստությամբ մեր հոգին Վեհ դարձնենք,․ բարությամբ մեր միտքն Ազնիվ դարձնենք, ․ համոզմունքով մեր գործը Նվիրական դարձնենք, ․ և այս ամենի համար մեր ոգին Քաջությամբ սնենք, մեր կյանքի իմաստն ամբողջական կդառնա. ընտանիքն՝ ամուր, … Read more

Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք. Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով ներկայացնում ենք ստորև. Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին։ Անցնող տարին ազգիս … Read more

Ռուսաստանը կհասնի իր նպատակներին և կշարժվի առաջ․ Պուտինը շնորհավորել է ռուս ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամանորյա ուղերձն է հղել ռուս ժողովրդին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին և կշարժվի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք РБК-ից։ «Մենք հույսը դնում ենք մեր սեփական ուժերի վրա, նրանց վրա, ովքեր մեզ համար մտերիմ և թանկ են, և մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել»։ Պուտինը նշել է, … Read more

2021 թվականին մենք ասում էինք «Ապագա կա՛», այսօր ասում ենք՝ ապագան այսօր է. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ ներկայացնում ենք ստորև. Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետեւանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգության հետեւանքով զոհեր չունենք սկսած 2024 թվականի մարտից, արդեն ավելի քան 22 ամիս։ Սա հանգամանքների պատահական բերում … Read more

Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, 2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: Բանտային կալանքի տևողությունը 195 օր առանց որևէ իրավական հիմքերի: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման: Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր … Read more