2026-ից աշխատանքի ընդունվելու համար պարտադիր կլինի էլեկտրոնային ստորագրություն ունենալը

7 հունվարի 2026 – 14:21 AMT PanARMENIAN.Net – Սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հայտարարել է, որ 2026 թվականից սկսած աշխատանքային պայմանագրերը կստորագրվեն միայն էլեկտրոնային եղանակով, և այդ պահանջը պարտադիր կլինի բոլորի համար։ Նա նշել է, որ էլեկտրոնային ստորագրությունն ունենալը կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք նոր են ընդունվելու աշխատանքի, և … Read more

Հալեպում տեղի ունեցած բախումների ֆոնին դադարեցվել են դասերը, փակվել է օդանավակայանը

Սիրիայի իշխանությունները ձեռնարկել են մի շարք անվտանգության և նախազգուշական միջոցառումներ հետագա խախտումները կանխելու համար ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սիրիայի Հալեպ քաղաքում հաստատվել է համեմատաբար հանգիստ վիճակ՝ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կողմից իրականացված եռօրյա ինտենսիվ հարձակումներից հետո։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Վերջին օրերին քաղաքի բնակելի թաղամասերը և հարակից տարածքները ենթարկվել են … Read more

Էլեկտրոնային ստորագրություն ունենալը միակ տարբերակն է աշխատող դառնալու համար

Նախագծով նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրումից հետո գործող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը։ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, այս տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ … Read more

Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում +14․․․+18 աստիճան է. Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է. «Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է. Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00 դրությամբ +14․․․+18 աստիճան է»։ Գնահատեք հոդվածը

39-ամյա հետախուզվողին հայտնաբերել են

Արմավիրի մարզի պարեկները հունվարի 5-ին՝ ժամը 22․40-ին, Սարդարապատ գյուղում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որը 2025 թվականի նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել Մեռելոցին այցելել հոր գերեզմանին. պաշտպան – Նորություններ 07.01.2026

Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել Սուրբ ծննդյանտոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրն այցելելհոր գերեզմանին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ … Read more

«Թրամփի ուղին»․ տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ձևավորվող մրցակցությունն ու հնարավորությունները

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները նոր դինամիկա են ստեղծել Հարավային Կովկասում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավմամբ։

Կոռումպացված Պետրոսի 44 միլիոն դրամը. Այ Պետրոս, Պետրոս, խելոք մնա, Պետրոս…

Կոռումպացված Պետրոսի 44 միլիոն դրամը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով նաև տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում նա նշել է. «Հ1-ի գլխավոր քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը մեկ տարվա ընթացքում 44 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել մեր հարկատուների հաշվին և զբաղված է իշխանության պրոպագանդայով և ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձեռ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը Ամանորի նախաշեմին տնային կալանքից ազատեցին․ մանրամասներ

2025 թվականի դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի դատարանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ գրավը՝ 2 միլիոն ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը չերկարաձգել և փոխարինել վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցով։ 22.1. Վերացնել տնային կալանքի մասով … Read more